News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 04
Տեսնել լրահոսը

Բոլիվիայի Կոչաբամբա դեպարտամենտի դատախազությունը 20 օրվա ընթացքում որոշում կկայացնի երկրի նախկին նախագահ Էվո Մորալեսին մանկահասակներին պղծելու մեղադրանք առաջադրելու մասին։ Այս մասին հայտնել է գլխավոր դատախազության գլխավոր քարտուղար Էդվին Կիսպեն, փոխանցում է ՏԱՍՍ-ը։

«Մենք 20 օր ունենք, որպեսզի պարզենք՝ այդ իրադարձություններն արդյոք տեղի ունեցել են»,- ասել է նա Ա-տե-բե հեռուստաալիքի եթերում՝ հաստատելով, որ Մորալեսի դեմ բողոքը ընդունվել է վարույթ։

Կիսպեի խոսքով՝ եթե հանցագործության կատարման բավարար ապացույցներ հայտնաբերվեն «մեղավորին կամ մեղավորներին, որոնք կպարզվեն, մեղադրանքներ կառաջադրվեն»։

Օգոստոսի 20-ին երկրի արդարադատության եւ ինստիտուտների թափանցիկության փոխնախարար Գիդո Մելգան հայտնել էր, որ գերատեսչությունը դատախազությանն է դիմել՝ խնդրելով գործ հարուցել Մորալեսի դեմ մանկահասակների պղծման մեղադրանքով։ Ավելի վաղ համանման բողոքով դիմել էր սենատոր Էվա Գոնսալեսը, որի դիմումն էլ վարույթ էր վերցրել Կոչաբամբայի դատախազությունը։

Քննության նյութ է դարձել պետության նախկին ղեկավարի եւ Նոեմի անունով աղջկա հարաբերությունը։ Ավելի վաղ բոլիվիական լրատվամիջոցները հրապարակել էին լուսանկարներ, որոնցում պատկերված է, թե նա ինչպես է ժամանակ անցկացնում Մորալեսի հետ, որը բողոքի ցույցերի ֆոնին նախագահի պաշտոնից հրաժարական էր ներկայացրել անցյալ տարվա նոյեմբերին։ Դատախազություն դիմողը կասկածում է, որ աղջիկը նախկին նախագահի հետ ինտիմ հարաբերությունների մեջ է եղել, երբ 18 տարեկանից փոքր էր։ Իր ցուցմունքներում 19-ամյա Նոեմին հայտարարել է, որ մինչեւ 2020 թվականի մայիսը Մորալեսի հետ իր հարաբերությունները ընկերական են եղել։

Այս շաբաթ արդարադատության նախարարությունը նախկին նախագահի դեմ նոր բողոք է ներկայացրել երեխաների իրավունքների պաշտպանի գրասենյակ։ Դրանում խոսք է գնում մեկ այլ անչափահասի հետ Մորալեսի հնարավոր հարաբերությունների մասին։ Աղջիկն իբր նախկին նախագահից հղիացել է 15 տարեկանում։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ