News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 08
Տեսնել լրահոսը

Գարնանը ասեկոսեներ էին տարածվել, որ Mercedes-Benz-ը պատրաստվում է հրաժարվել S-դասի կուպեից եւ կաբրիոլետից, իսկ այժմ այդ տեղեկատվությունը պաշտոնապես հաստատվել է, գրում է Մոտոր-ը։

Ինսայդերները պնդել են, որ երկդռնանի S-Class Mercedes-Benz-ի թողարկումը կավարտվի արդեն այս տարվա օգոստոսին, սակայն դա այնքան էլ այդպես չէր։ Չնայած այժմ Mercedes-Benz-ը հաստատել է S-Class կուպեից եւ կաբրիոլետից հրաժարվելու փաստը՝ պարզվել է, որ դրանք կարտադրվեն եւս մեկ տարի, սակայն 2021 թվականն, այնուամենայնիվ, վերջինը կդառնա դրանց համար։ Թեպետ միակ թարմացումն այդ մոդելների համար 2021 թվականին կլինի Cirrus Silver նոր գույնը։

Որպես S-դասի կուպեի եւ կաբրիոլետի թողարկման դադարեցման պատճառ՝ աղբյուրները նշել են միջոցների տնտեսումը նոր էլեկտրամոբիլների ստեղծմանն ու արտադրմանը նախապատրաստվելու շրջանակում։ Կրճատված մոդելների փոխարեն Mercedes-Benz-ը հաճախորդներին կառաջարկի AMG GT կուպե եւ նոր SL ռոդսթեր։ S-Class կուպեն եւ կաբրիոլետը կառուցված է W222 սերնդի սեդանի հիման վրա, որը թողարկվում է արդեն շուրջ յոթ տարի։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Չինական արտադրողները զբաղեցրել են ավտոմեքենաների համաշխարհային շուկայի մեկ երրորդը
Toyota-ն շուկայի մասնաբաժինով պահպանում է առաջին տեղը՝ 10,6 տոկոս, որին հաջորդում են Volkswagen-ը և Hyundai-ը՝ համապատասխանաբար 9,5 և 7,4 տոկոս բաժնետոմսերով...
Համացանցում հայտնվել են նոր Chevrolet Corvette ZR1 սպորտային մեքենայի լուսանկարները
Անցյալ ամիս բրենդը հաստատեց, որ կներկայացնի հաջորդ սերնդի Corvette ZR1-ն այս ամառ՝ հրապարակելով...
Գերմանական AC Schnitzer-ն արդիականացրել է BMW 5 Series նոր սեդանները
Ավտոմեքենայի արտաքին տեսքը կարող է համալրվել ֆիրմային անիվներով…
Վերջին արտադրության Toyota Land Cruiser-ը սկսել է վաճառվել Եվրոպայում. գները հայտնի են
Վաճառքի սկզբում ամենագնացը հասանելի կլինի…
Մեքենան տեխզննման տանելիս վարորդը պետք է վճարի նախորդ տարվա գույքահարկը, ոչ թե տվյալ տարվանը. Թունյանի նախագիծը
Օրենքի նախագիծը մի փոքր կհեշտացնի մեքենա վարող մեր հարյուր հազարավոր հայրենակիցների կյանքը...
BMW-ն 2,8 մլրդ դոլար կներդնի Չինաստանում իր գործարանն արդիականացնելու համար
Գերմանական ավտոկոնցեռնը միջոցներ կներդնի...
Ամենաշատ