News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 07
Տեսնել լրահոսը

Սպիտակ տան գլխավոր խորհրդական եւ ԱՄՆ նախագահի փեսա Ջարեդ Քուշները հայտարարել է, որ Վաշինգտոնը կարող է պահպանել Իսրայելի ռազմական գերակայությունը՝ միեւնույն ժամանակ զարգացնելով կապերը ԱՄԷ-ի հետ, հաղորդում է Reuters-ը:

Այս մասին նա ասել է Աբու Դաբի ժամանելուց հետո, ուր մեկնել էր Թել Ավիվից:

Նրա խոսքով՝ պաղեստինցիները չպետք է «մնան անցյալում», այլ պետք է նստեն բանակցությունների սեղանի շուրջ: «Աշխարհը պատրաստ կլինի նրանց համար, հնարավորությունը պատրաստ կլինի նրանց համար այն ժամանակ, երբ նրանք եւս պատրաստ լինեն»,-ասել է Քուշները:

Քուշներն ու ԱՄՆ ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ռոբերտ Օ՛Բրայենը գլխավորում են ԱՄՆ պատվիրակությունը: Իսրայելական պատվիրակությունը գլխավորում է Օ՛Բրայենի գործընկեր Մեիր Բեն Շաբաթը:

Իսրայելցի պաշտոնական անձինք հույս ունեն, որ երկօրյա այցը կորոշի Վաշինգտոնում հարաբերությունների կարգավորման մասին համաձայնագրի ստորագրման արարողության ամսաթիվը, որը, հնարավոր է, որ կկայանա սեպտեմբերին:  

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ