News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Դեկտեմբեր 08
Տեսնել լրահոսը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մտադիր է զրկել դաշնային ֆինանսավորումից Նյու Յորքը, Վաշինգտոնը, Սիեթլը (Վաշինգտոն նահանգ) եւ Պորտլենդը (Օրեգոն), որոնց իշխանությունները չեն կանխում «անարխիան, բռնությունը եւ ոչնչացումը»: Ամերիկացի առաջնորդի համապատասխան հուշագիրը չորեքշաբթի տարածվել է Սպիտակ տան կողմից, փոխանցում է ՏԱՍՍ-ը:

«Իմ վարչակազմը թույլ չի տա դաշնային հարկային դոլարներն օգտագործել այն քաղաքների ֆինանսավորման համար, որոնք իրենց թույլ են տալիս անօրինականության գոտիներ դառնալ»,- նշվում է փաստաթղթում: Խոսքն այն քաղաքների մասին, որոնք ղեկավարում են դեմոկրատները: Նրանք մերժել են Սպիտակ տան ղեկավարի առաջարկներն օգտագործել ազգային գվարդիան զանգվածային բողոքները ճնշելու գործում:

Համաձայն հուշագրի` կառավարությունը նախաձեռնում է Սիեթլի, Պորտլենդի, Նյու Յորքի եւ Վաշինգտոնի դաշնային ֆինանսավորման ստուգումը: «Անհրաժեշտ է, որպեսզի դաշնային կառավարությունը վերանայի դաշնային միջոցների օգտագործումն այն իրավասությունների կողմից, որոնք հանդուրժում են անիշխանությունը, բռնությունն ու ավերածություններն Ամերիկայի քաղաքներում»,- նշել է նախագահը:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ