News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 07
Տեսնել լրահոսը

ԵՄ անդամ պետություններ քաղաքացիների ակտիվ տեղափոխման ապահովման համար նախնական ամենակարեւոր պայմաններից մեկը Հայաստանի եւ Եվրամիության միջեւ առանց թույլտվության բնակվող անձանց ռեադմիսիայի մասին Համաձայնագրի իրականացումն է: Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 7-ին, ԱԺ արտաքին հարաբերությունների հարցերով մշտական հանձնաժողովի նիստում «Հայաստանի Հանրապետության եւ Բենիլյուքսի պետությունների (Բելգիայի Թագավորություն, Լյուքսեմբուրգի Մեծ Դքսություն, Նիդերլանդների Թագավորություն) միջեւ անօրինական բնակություն հաստատած անձանց հետ ընդունման (ռեադմիսիա) մասին» Հայաստանի եւ Եվրամիության միջեւ կնքված Համաձայնագրի արձանագրության վավերացման մասին հարցի քննարկման ժամանակ հայտարարեց Միգրացիոն ծառայության պետ Արմեն Ղազարյանը:

Նա առաջարկեց վավերացնել եւս 2 նման արձանագրություն, որոնք ավելի վաղ կնքվել են Բուլղարիայի եւ Գերմանիայի հետ համապատասխան համաձայնագրերի շրջանակում: «Դա հատկապես կարեւոր է անօրինական միգրացիայի դեմ պայքարի համատեքստում»,-նշեց Ղազարյանը:

Նա նաեւ հայտնեց, որ տվյալ համաձայնագիրը, որը կնքվել է 2013 թվականի ապրիլի 19-ին, ուժի մեջ է մտել 2014 թվականի հունվարի 1-ին:

Բացի այդ, Միգրացիոն ծառայության տվյալներով՝ 2017 թվականին Բելգիայից 56 մարդու ռեադմիսիայի մասին 32 հայտարարություն է ստացվել, որից 47-ի համար տրվել է դրական պատասխան, իսկ Նիդերլանդներից ստացվել է 201 մարդու ռեադմիսիայի մասին 85 հայտարարություն, որից դրական պատասխան է տրվել 138 մարդու:

Համեմատաբար կարճատեւ քննարկումներից հետո հանձնաժողովը դրական եզրակացություն տվեց:  

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ