News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Օգոստոսի 22-ից Բեռլինի «Շարիտե» կլինիկայում բուժում ստացող ռուս քաղաքական գործիչ Ալեքսեյ Նավալնու վիճակը բարելավվել է։ Այս մասին նշված է կլինիկայի հաղորդագրության մեջ։

«Պացիենտը դուրս է բերվել դեղորայքային կոմայից եւ անջատվել մեխանիկական օդափոխությունից։ Նա արձագանքում է խոսքի գրգռիչներին։ Դեռեւս չափազանց վաղ է գնահատել նրա ծանր թունավորման երկարաժամկետ հնարավոր հետեւանքները»,- նշված է հաղորդագրության մեջ։

Նշվում է, որ բուժող բժիշկները Նավալնու տիկնոջ հետ մշտական կապի մեջ են։

«Պացիենտի տիկնոջ հետ խորհրդակցելուց հետո «Շարիտեն» հավաստիացում է ստանում այն մասին, որ պացիենտի առողջական վիճակի մասին մանրամասն տեղակատվության հըրապարակման որոշումը համապատասխանելու է նրա ցանկություններին»,- նշված է հաղորդագրության մեջ։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ