News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Բնակչության կտրուկ աճը մոլորակի վրա, սննդի եւ ջրի պակասը եւ բնական աղետների վտանգը ենթադրում են, որ մինչեւ 2050 թվականն ավելի քան 1 միլիարդ մարդ ստիպված կլինի տեղահանվել, վկայում է Համաշխարհային տնտեսական սպառնալիքների նոր վերլուծությունը, փոխանցում է Reuters-ը:

Ուսումնասիրության հեղինակ Տնտեսագիտության եւ խաղաղության ինստիտուտը զբաղվում է ահաբեկչության եւ խաղաղության ինդեքսների կազմմամբ: Ըստ կանխատեսումների` աշխարհի բնակչությունը մինչեւ 2050 թվականը կմոտենա 10 միլիարդի, ինչը ռեսուրսների համար մրցակցության մեծացման եւ կոնֆլիկտների առաջացման կհանգեցնի: Ըստ հետազոտության` Աֆրիկայի, Կենտրոնական Ասիայի եւ Մերձավոր Արեւելքի Սահարա անապատի մերձակայքում գտնվող խոցելի շրջաններում ապրող շուրջ 1.2 միլիարդ մարդ մինչեւ 2050 թվականը ստիպված կլինի տեղահանվել:

Հետազոտության մեջ համեմատություն է ներկայացվում 2019-ի տվյալների հետ, ըստ որոնց էկոլոգիական գործոններն ու կոնֆլիկտները հանգեցրել են մոտ 30 միլիոն մարդու հարկադիր տեղահանման:

«Դա սոցիալական եւ քաղաքական հսկայական հետեւանքներ կունենա ոչ միայն զարգացող աշխարհում, այլեւ զարգացած երկրներում, քանի որ բնակչության զանգվածային տեղահանումը փախստականների հոսքերի աճի կհանգեցնի դեպի առավել զարգացած երկրներ»,- ասել է կազմակերպության հիմնադիր Սթիվ Քիլեան:

Հետազոտության մեջ սպառնալիքները գնահատվում են երկու կատեգորիաներով. սննդի անապահովության բացակայություն, ջրի պակաս եւ բնակչության աճ` մեկում եւ բնական աղետներ, այդ թվում` ջրհեղեղներ, երաշտներ, ցիկլոններ, ծովի մակարդակի բարձրացում եւ ջերմաստիճանի բարձրացում մյուսներում:

Արդյունքում իրականացվել է շուրջ 150 երկրից յուրաքանչյուրին սպառնացող վտանգների եւ դրանց դիմակայելու ունակության վերլուծություն:

Մինչ այնպիսի երկրներին, ինչպիսիք են Հնդկաստանը եւ Չինաստանը, առաջիկա տասնամյակների ընթացքում ավելի շատ են սպառնում ջրի պակասը, մյուսներին, ինչպիսիք են Պակիստանը, Իրանը, Մոզամբիկը, Քենիան եւ Մադագասկարը, այնպիսի վտանգներ են սպառնում, ինչպիսիք են թունավորությունն ու դրանց դեմ պայքարելու նվազող կարողությունը:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ