News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 03
Տեսնել լրահոսը

Բրյուսելում օրենսդիրները Թուրքիայի դեմ հավանական պատժամիջոցների ցուցակ են կազմում, որպեսզի Անկարային ստիպեն սահմանափակել Միջերկրական ծովի արեւելքում ծովային գազի հետախուզումը, հայտնում է DW-ն:

Միաժամանակ իրավիճակը շարունակում է սրվել՝ ռազմական մանեւրների եւ «պատերազմի պատրվակի» մասին Անկարայի խոսակցությունների պատճառով: Օգոստոսի վերջին ԵՄ արտգործնախարարները այլ ելք չտեսան, քան կազմել հատուկ պատժամիջոցների ցուցակ, մինչդեռ ԵՄ արտգործնախարար Ջոզեպ Բորելը հայտարարել է, որ ԵՄ առաջնորդները «կարող են» որոշում ընդունել սեպտեմբերի 24-ին կայանալիք Եվրոպական խորհրդի նիստում՝ կարող են եւ կընդունեն։

Առայժմ ԵՄ-ն նախընտրում է զգուշությունը: Բորելը շարունակում է զուգահեռ բանակցություններ վարել Թուրքիայի հետ՝ փորձելով նվազեցնել իրավիճակի սրումը, մինչդեռ ներկայումս ԵՄ-ում նախագահող Գերմանիան փորձում է միջնորդ հանդիսանալ երկրների միջեւ:

Հավանական պատժամիջոցների ցուցակները կազմվում եւ ճշգրտվում են Եվրոպական հանձնաժողովում, ինչպես նաեւ ԵՄ խորհրդի տարբեր աշխատանքային խմբերում: Կիպրոսը եւ Հունաստանը մտահոգված են, որ գործընթացը կարող է ձգձգվել:

Երկու երկրներն էլ հայտարարել են, որ կհամաձայնեն Բելառուսի դեմ պատժամիջոցների սահմանմանը միայն այն դեպքում, եթե պատժամիջոցներ կիրառվեն նաեւ Անկարայի դեմ: Այս միջոցները կարող են ձեռնարկվել միայն միաձայն համաձայնությամբ, ուստի յուրաքանչյուր անդամ երկիր կարող է արգելափակել այս քայլը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ