News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 05
Տեսնել լրահոսը

Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն չեղյալ է հայտարարել ընտանիքի հետ անձնական ինքնաթիռով Վաշինգտոն թռնելու ծրագրերը` ասելով, որ փոխարենը նա կթռնի պաշտոնական պատվիրակության հետ, հայտնում է AP-ն:

Որոշումը կայացվել է այն բանից հետո, երբ իսրայելական լրատվամիջոցները հաղորդեցին, որ Նեթանյահուն, նրա կինը եւ երկու որդիներն առանձին թռիչքով են մեկնելու Վաշինգտոն` Սպիտակ տան Իսրայելի եւ ԱՄԷ-ի հարաբերությունների կարգավորման մասին համաձայնագրի ստորագրման արարողությանը մասնակցելու համար:

Անցյալ տարի կոռուպցիայի մեջ մեղադրվող Նեթանյահուն երկար ժամանակ քննադատության է արժանանում իր շռայլ կենսակերպի համար:
Նրա «Լիկուդ» կուսակցությունն ի սկզբանե պաշտպանում էր անձնական ինքնաթիռ օգտագործելու որոշումը` ասելով, որ դա վարչապետին եւ նրա ընտանիքին կորոնավիրուսից պաշտպանելու համար է: Պաշտոնական պատվիրակությունը, որը մեկնում է կիրակի, տասնյակ պաշտոնյաների է ներառում, այդ թվում` լրատվամիջոցների ներկայացուցիչների: Սակայն լրատվամիջոցներում հրապարակումներից հետո վարչապետի աշխատակազմում հայտարարեցին, որ պատվիրակությունը կթռնի մեկ չվերթով: «Որպեսզի լրատվամիջոցները հասարակության ուշադրությունը չշեղեն Արաբական Միացյալ Էմիրությունների եւ, հնարավոր է, այլ արաբական երկրների հետ խաղաղության համաձայնագրից, վարչապետը կթռնի պատվիրակության հետ նույն ինքնաթիռով»,- նշվում է հաղորդագրության մեջ:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ