News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 10
Տեսնել լրահոսը

Ես Հայաստանի նախկին իշխանությունների կողմից երբեք որեւիցե ճնշման չեմ ենթարկվել։ Այս մասին սեպտեմբերի 14-ին Ազգային ժողովի նիստում Սահմանադրական դատարանի դատավորի թեկնածությունների քննարկման ժամանակ ասաց թեկնածուներից մեկը՝ Դատավորների ընդհանուր ժողովի կողմից առաջադրված Երվանդ Խունդկարյանը։

Խունդկարյանը նշեց, որ հակառակ դեպքում ինքը եւ ցանկացած այլ դատավոր պարտավոր կլինեին հարցը բարձրացնել Բարձրագույն դատական խորհրդի նիստում։ Նրա խոսքով՝ 2010-2018 թվականներին ինքը ղեկավարել է Վճռաբեկ դատարանի քաղաքացիական եւ վարչական պալատները, եւ այդ շրջանում իր վրա ճնշման ոչ մի մեխանիզմ չի եղել։

Նա նաեւ մեկնաբանեց հիշեցումն այն մասին, որ 2000-ական թվականների սկզբին հաստատել է «A1+» ընդդիմադիր հեռուստաալիքը փակելու որոշումը։ Նշենք, որ այն տարիներին Խունդկարյանն աշխատում էր հանրապետության Տնտեսական դատարանում։ «Այդ գործում դատական որեւիցե սխալ թույլ չէր տրվել»,- հավաստիացրեց թեկնածուն։

Այդ ժամանակ Ստրասբուրգում Եվրոպական դատարանն այս որոշումը ճանաչել էր սխալ եւ Հայաստանի իշխանություններից պահանջել հեռուստաալիքի սեփականատերերին փոխհատուցում վճարել։ Այդուհանդերձ, Երվանդ Խունդկարյանի հավաստիացմամբ՝ ՄԻԵԴ-ն ընդունել է, որ դատավորի գործողություններն օրինական են եղել, քանի որ դատարանը քննել է բոլոր կողմերի միջնորդությունները։ «Եվրոպական դատարանը որոշել է, որ ազգային դատարանը չի իրականացրել սխալ ընթացակարգեր, սակայն հեռուստաալիքի փակումը հակասում է գաղափարների ազատ տարածմանը։ Այսինքն՝ դատարանի եւ դատավորի առնչությամբ հարցեր չեն եղել։ Ամբողջ խնդիրը այդ ժամանակվա օրենսդրության մեջ էր»,- հավելեց նա։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ