News
Լրահոս
News
Ուրբաթ
Հունիս 21
Տեսնել լրահոսը

SpaceX-ը մոտ մեկ շաբաթվա ընթացքում կավարտի  SN8 սերիական համարով բազմակի օգտագործման ծանր Starship տիեզերանավի հերթական նախատիպի հավաքումը, Twitter-ում հայտնել է ընկերության հիմնադիր Իլոն Մասկը: Հենց այս նախատիպը պետք է հոկտեմբերին կատարի երրորդ փորձնական թռիչքը, այս անգամ` 18.3 կմ բարձրության վրա, հայտնում է HighTech+-ը:

Այս պահին SpaceX-ն ունի երկու նախատիպ, որոնք անցել են բոլոր ցամաքային փորձարկումները եւ արդեն կատարել են 150 մետր բարձրությամբ ցատկեր. դրանք SN5-ը եւ SN6-ն են: Թե ինչպես դրանք կօգտագործվեն հետագա փորձարկումներում, դեռ պարզ չէ: Ամենայն հավանականությամբ, հաջորդ անգամ մենք կտեսնենք դրանք ցատկային թռիչքների թեստերում` միանգամից 3 կամ ավել շարժիչների միաժամանակյա միացմամբ:

Մեծ բարձրության վրա փորձնական թռիչքների համար ընկերությունը հավաքում է նախատիպի հետեւյալ տարբերակները. տասնյակ կիլոմետրեր բարձրության վրա թռիչքների համար անհրաժեշտ գլխիկով եւ կայունացուցիչներով: Հենց այդպիսին, ինչպես գրել է Մասկը, կլինի SN8-ը:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ