News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Այս հանձնաժողովի ստեղծմամբ աշխարհում ոչ մի ապակայունացում տեղի չի ունենա: Իհարկե` այն դեպքում, եթե դուք թաքցնելու բան կամ ինչ-որ բանից խուսափելու կամ վախենալու պատճառ չունեք: Այս մասին սեպտեմբերի 15-ին Ազգային ժողովի նիստին «Լուսավոր Հայաստան» կուսակցության խորհրդարանական խմբակցության ներկայացրած համապատասխան նախաձեռնության քննարկման ժամանակ, դիմելով իշխող «Իմ քայլը» դաշինքի խորհրդարանականներին, ասաց «Բարգավաճ Հայաստան» կուսակցության պատգամավոր Իվետա Տոնոյանը:

Նա, մասնավորապես, նշեց, որ հանձնաժողովի ձայների մեծամասնությունը գնալու է «Իմ քայլին», իսկ իշխանությունը, օգտվելով դրանից, կկարողանա բարձրացնել իրեն հետաքրքրող ցանկացած հարց:

Անդրադառնալով խորհրդարանի` իշխող դաշինքից փոխխոսնակ Լենա Նազարյանի հայտարարությանը` Տոնոյանը նշեց, որ վիրուսի տարածման պատճառների ուսումնասիրման տեսանկյունից  Սահմանադրական դատարանի շուրջ ծագած ճգնաժամի լուծման համար իշխանությունների կողմից նախաձեռնած հանրաքվեի անցկացման քարոզարշավը եւս պետք է քննարկման առարկա դառնա:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ