News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

Բնապահպանական գործունեության եւ ընդերքի օգտագործման տեսչական մարմնին առաջարկվում է տրամադրել հատուկ գործիքակազմ, որը թույլ կտա դրան անմիջապես դադարեցնել տեղում գործող տնտեսվարող սուբյեկտների գործունեությունը, եւ եթե տնտեսվարող սուբյեկտները դիմեն դատարան, նրանց գործունեության կասեցման որոշումն ուժի մեջ կմնա այնքան ժամանակ, քանի դեռ դատարանը համապատասխան որոշում չի կայացրել: Այս մասին ՀՀ Ազգային ժողովի նիստին «Շրջակա միջավայրի վերահսկողության մասին» օրենքում եւ հարակից օրենքներում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրինագծերի փաթեթի քննարկման ժամանակ ասաց վարչապետի աշխատակազմի տեսչական մարմինների համակարգման վարչության պետ Արթուր Ասոյանը:

Ըստ նրա, գործող իրավական նորմերի համաձայն, ստուգման ընթացքում լինում են դեպքեր, երբ անհրաժեշտ է անհապաղ տեղում կասեցնել տնտեսվարող սուբյեկտի գործունեությունը: «Սակայն ներկայիս իրավական նորմերը թույլ չեն տալիս դա անել»,- պարզաբանեց Ասոյանը:
Ընդ որում, նա հավելեց, որ տնտեսվարող սուբյեկտի գործունեության կասեցումը կարող է անվավեր ճանաչվել միայն դատարանի կամ տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ