News
Լրահոս
News
Կիրակի
Հունիս 16
Տեսնել լրահոսը


Հայաստանն ահաբեկիչների երկիր չի, սանկցիաների տակ չի գտնվում. Հայաստանը կարող է օրինական ճանապարհով, պայմանագրերով զենք գնել եւ միշտ այդպես ենք գնել: Այս մասին լրագրողների հետ տնտեսական թեմաներով զրույցի ժամանակ նշել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը:

«Գիտե՞ք երբ են շրջանցում օրինական ճանապարհները, երբ զենք առնող սուբյեկտը ինչ-որ սանկցիաների տակ է: Կամ օրինակ, եթե որեւէ երկիր ցանկանա զենք ծախել Թայվանին, փորձելու է միջնորդ ընտրելով զենքը վաճառել, որ Չինաստանի հետ խնդիրներ չունենա: Տվյալ դեպքում մենք ունենք պայմանագիր Ռուսաստանի հետ: Երբ խոսում են օֆշորային ճանապարհով զենք գնելու մասին, միանգամից մտածում ես շատ լուրջ կոռուպցիոն գործարքի մասին:

Նաեւ ՊՆ-ն ուներ, գուցե հիմա էլ ունի արտաբյուջետային հաշիվ: Ուրեմն պետք է ասեն՝ սա է արտաբյուջետային հաշիվը եւ այս գումարները նստել են այդ հաշվին: Ես գիտեմ, որ ինչ-որ ժամանակ եղել է նաեւ այդպիսի հաշիվ, որը եւս օգտագործվել է որոշ նպտակների համար: Բայց այդ հաշիվը եւս եղել է Ֆինանսների նախարարության վերահսկողության տակ: Հիմա դա էլ չի ասվում: Այնքան ժամանակ, մինչեւ մեզ ցույց չտան, թե ոնց է ծախսվել այդ գումարը, բոլորս իրավունք ունենք համարել, որ այդ գումարը նպատակին չի ծախսվել: Այդ գումարը մի տեղից պիտի դուրս գա: Չի կարող չերեւալ»,-ասաց նա:

Հիշեցնենք, որ Ռոբերտ Քոչարյանը օրեր առաջ հանդիպել էր տնտեսական թեմաներ լուսաբանող լրագրողների և տնտեսագետների հետ։ Այսօր հրապարակվել են այդ քննարկումից նոր դրվագներ։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ