News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն խոստովանել է, որ Հյուսիսային Կորեայի հետ բանակցություններում սպասվող առաջընթացը չի իրականացվել, բայց բանակցությունները շարունակվում են, հաղորդում է AFP-ը:

Նախագահ Դոնալդ Թրամփը եւ Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընը 2018-ի հունիսից երեք բարձր մակարդակի հանդիպումներ են անցկացրել: Սակայն Փհենյանի ապառազմականացման հարցում առաջընթաց չի գրանցվել, եւ բանակցությունները պաշտոնապես դադարեցվել են արդեն մի քանի ամիս:

«Մենք հույս ունեինք, որ կարող ենք հետագա առաջընթացի հասնել, սակայն նախագահ Կիմը գնաց այլ ուղղությամբ, բայց ես դեռ լավատես եմ»,- ասել է Պոմպեոն:

«Աշխատանքը շարունակվում է... տարածաշրջանում մեր եւ մեր դաշնակիցների՝ ճապոնացիների, հարավկորեացիների միջեւ, եւ նույնիսկ հյուսիսկորեացիների հետ ջանքեր են նախաձեռնվում՝ հասկանալու, թե որտեղ կարող են հնարավորություններ լինել»:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ