News
Լրահոս
News
Կիրակի
Ապրիլ 28
Տեսնել լրահոսը

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելին ամենաշատը վստահում են 13 երկրների բնակիչները: Այս մասին են վկայում ամերիկյան Pew Research Center սոցիոլոգիական ինստիտուտի հարցման արդյունքները:

Հետազոտողները եկել են այն եզրակացության, որ հարցվածների 76 տոկոսը վստահում է Գերմանիայի կաբինետի ղեկավարի կողմից միջազգային գործերում կայացված որոշումներին: Ընդ որում, միայն 19 տոկոսն է ասել, որ նման վստահություն չի զգում Մերկելի նկատմամբ:

Գերմանիայի կանցլերին հաջորդում է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը (համապատասխանաբար 64 եւ 32 տոկոս): Ռուսաստանի պետության ղեկավար Վլադիմիր Պուտինը ցուցակի մեջտեղում է: Հարցվածների 23 տոկոսը նշել է, որ վստահում է նրան, մինչդեռ 73-ը թերահավատ են: Ամենից վատն ամերիկյան առաջնորդ Դոնալդ Թրամփի գործերն են: Միայն 16 տոկոսն է հավատում նրան, հարցվածների զգալի 83 տոկոսը նրան չի վստահում, փոխանցում է DW-ն:

Հետազոտությունն ընդգրկել է զարգացած երկրները` Կանադա, Ավստրալիա, Ճապոնիա, Հարավային Կորեա, ինչպես նաեւ եվրոպական երկրները (Մեծ Բրիտանիա, Շվեդիա, Ֆրանսիա, Դանիա, Բելգիա, Գերմանիա, Իսպանիա, Նիդեռլանդներ, Իտալիա):
Հետազոտությունն անցկացվել է հունիսի 10-ից օգոստոսի 3-ը, դրան մասնակցել է 13273 մարդ:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ