News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 02
Տեսնել լրահոսը


Կառավարության բակում այսօր՝ սեպտեմբերի 17-ին, բողոքի ակցիա են իրականացնում «Հայինկասացիա» ՓԲԸ-ի նախկին աշխատակիցները։ Նշենք, որ ՓԲԸ-ի լուծարման հետեւանքով առանց աշխատանքի է մնացել շուրջ 200 քաղաքացի։

«Ասում են՝ եկամուտ չունենք, դրա ամար լուծարում ենք, բայց խափում են, շատ մեծ եկամուտներ ունենք։ Հիմա շուրջ 200 քաղաքացի մնացել են առանց աշխատանքի։ Մենք պահանջում ենք՝ վերականգնել «Հայինկասացիան», վերացնել լուծարման հանձնաժողովը։ Մեր մեքնենաները պատրաստի գարաժում կանգնած են։ Հիմա մեր աշխատանքն «Արարատինկասացիան» է կատարում։ Մեզնից 23 հոգուն վերցրել են աշխատանքի, առանց զենքի դուրս են գալիս աշխատանքի՝ կանոնները խիստ խախտելով»,- ասաց նախկին աշխատակիցներից մեկը։

Նա նշեց, որ Կենտրոնական բանկը որեւէ կերպ չի հիմնավորում այդ գործընթացը. «Ամեն մեկ մի բան խափում է։ «Հայինկասացիան» ունեցել է 7-8 բաժնետեր։ Կենտրոնական բանկը բոլորի ձեռքից վերցրեց բաժնեմասերը։ Մենք ավանդներ ունենք բանկերում՝ «Հայինկասացիայի» անվան տակ։ Մեր ղեկավարությունը թալան է արել, մեր աշխատավարձերն էլ ցածր է վճարել, աշխատացրել՝ 14 ժամ։ Դիմում ենք նաեւ ԱԱԾ-ին. հետեւեք, տեսեք ինչ թալաներ է գնացել է այնտեղ. մեքենաների զապչաստից, բենզինից սկսած»։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ