News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

Բնության մեջ ամենատարածված երանգները կապույտն ու կանաչն են: Գիտնականները բացատրել են այս երեւույթը, հայտնում է Planet- today-y:
Բանն այն է, որ երանգների արտահայտման միայն երկու եղանակ կա` պիգմենտային նյութերով կամ ստրուկտուրային գույների միջոցով: Վերջինս հաճախ լինում է փայլատ կապույտը կամ կանաչը: Մեծ Բրիտանիայից գիտնականները հետազոտություն են անցկացրել, որի ընթացքում պարզվել է, որ այդ երանգները մարդու աչքի համար տեսանելի լուսային սպեկտրի ամենավառ ստրուկտուրային գույնի սահմաններն են:

Բրիտանացի մասնագետների վերլուծական տվյալներն օգնում են հասկանալ ոչ միայն բնական երանգների ձեւավորումը, այլեւ ավելի պայծառ, դիմացկուն եւ էկոլոգիական ներկերի արտադրությունը:

Ստրուկտուրային երանգը կախված է հենց նանո-մակերեսի կառուցվածքից, որը որոշակի երանգ ունի: Այն կարող է լինել կամ բազմագույն, օրինակ` սիրամարգի փետուրները, կամ փայլատ, բայց արդեն` միայն կապույտ կամ կանաչ:

Քեմբրիջի գիտնականների հետազոտությունը ցույց է տվել, որ կարմիր, դեղին եւ նարնջագույն երանգները տարածվում են փայլատ ստրուկտուրային երանգների սփռումից այն կողմ: Բրիտանացի մասնագետները եկել են այն եզրակացության, որ դրանց հագեցած երանգները ստեղծվում են միայն բնական գունանյութերի օգնությամբ:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ