News
Լրահոս
News
Երեքշաբթի
Հոկտեմբեր 20
USD
492.4
EUR
578.91
RUB
6.34
ME-USD
0.01
Տեսնել լրահոսը

Թել Ավիվում Ռոշ հա-Շանա տոնի նախօրեին պաշտոնապես բացվեց Հայաստանի Հանրապետության դեսպանությունը, որը տեղակայված է «Բեյթ-Տեքստիլ» շենքում։ Արարողությանը մասնակցել է Իսրայելի ԱԳՆ «Եվրասիա-2» դեպարտամենտի ղեկավար Իցհակ Կարմել-Կագանը, հատնում է Vesti.co.il-ը։

Արարողության ժամանակ ելույթ ունենալով՝ դեսպան Արմեն Սմբատյանը նշել է այն հատուկ խորհրդանիշը, որ դեսպանությունը սկսում է աշխատել հրեական օրացույցով Նոր տարվա հենց նախօրեին։ Առիթից օգտվելով՝ նա Ռոշ հա-Շանայի առիթով շնորհավորել է Իսրայելի բոլոր քաղաքացիներին՝ մաղթելով Իսրայելին խաղաղություն եւ բարգավաճում, երկրի բնակիչներին՝ բարեկեցություն, առողջություն եւ հաջողություններ։ «Երջանիկ եւ օրհնյալ Նոր տարի։ Շանա տովա-հատիմա տովա»,- ասել է նա իվրիտով։

Իցհակ Կարմել-Կագանն իր հերթին Իսրայել պետության անունից ողջունել է Հայաստանի դիվանագիտական առաքելության բացումը՝ ընդգծելով, որ երկրների միջեւ հարաբերությունների զարգացումը կարեւոր գործընթաց է, իսկ անկեղծ եւ կառուցողական երկխոսության անցկացումը թույլ կտա ապագայում լուծել ցանկացած մակարդակի խնդիրները այն դեպքում, եթե դրանք ծագեն։

«Վեստիի» հետ կարճ հարցազրույցում դեսպանն ասել է․ «Հայաստանն ու Իսրայելը ինչի՞ց կարող են սկսել դեպի ապագա համատեղ շարժումը, որն առաջին հերթին ընդգրկում է երկկողմ միջպետական հարաբերությունները։ Այլընտրանքներ չեմ տեսնում հումանիտար շփումներին եւ նախագծերին, որոնք հանդես են գալիս որպես շարժիչ ուժ եւ կատալիզատոր ХХI դարում երկրների եւ ժոովուրդների միջեւ կայուն, անշրջելի, արդյունավետ եւ բազմակողմ համագործակցության նախաձեռնման եւ ապահովման համար»։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ