News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Ճապոնիայի վարչապետ Յոսիհիդե Սուգան պատրաստվում է Տոկիոյում ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոյի հետ հանդիպել հոկտեմբերի սկզբին, փոխանցում է NHK-ն։

Սա կլինի երկրի վարչապետի պաշտոնում Սուգայի ընտրվելուց հետո երկու դաշնակիցների առաջին հանդիպումը։

Սպասվում է, որ Պոմպեոն Ճապոնիայի մայրաքաղաք կայցելի բանակցություններ վարելու Ճապոնիայի, Ավստրալիայի եւ Հնդկաստանի ԱԳՆ ղեկավարների հետ։ Բանակցությունների ժամանակ կողմերը պետք է քննարկեն կորոնավիրուսի համավարակի հետ կապված համագործակցության եւ «ազատ ու բաց Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի» հարցերը, փոխանցում է Reuters-ը։ 

Սպասվում է, որ կիրակի Սուգան հեռախոսային բանակցություններ կանցկացնի ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ