News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը


Ես չէ, որ պետք է իմ աշխատանքի արդյունքն ու արդյունավետությունը գնահատեմ: Այս մասին, այսօր՝ սեպտեմբերի 21-ին, Եռաբլուր պանթեոնում լրագրողների հետ զրույցում հայտարարեց ՀՀ ԱԱԾ տնօրեն Արգիշտի Քյարամյանը՝ պատասխանելով հարցին, թե ինչ է փոխվել համակարգում իր նշանակումից հետո:

Քյարամյանին հարց ուղղեցին նաեւ «Դոսյե»-ի հրապարակման մասին, թե Կրեմլը գործակալներ է ունեցել Հայաստանի բոլոր կառույցներում, այդ զեկույցում շոշափվում էին նաեւ ԱԱԾ նախկին տնօրեններ Կուտոյանի, Կառլոս Պետրոսյանի, Արթուր Վանեցյանի անունները, արդյո՞ք նրանք գործակալներ են եղել: Քյարամյանը նշեց, որ այդ հոդվածն ինքնին ամբողջությամբ հանցագործության մասին հաղորդում է. «ԱԱԾ-ն, որպես իրավապահ մարմին, բնականաբար քրեաիրավական գնահատական է տալու այդ հոդվածում զետեղված ցանկացած փաստի: Այս պահին դրա վերաբերյալ որեւէ բան չեմ կարող ասել»:

Հարցին, թե չի՞ սկսվելու նախաքննություն, Քյարամյանն արձագանքեց. «Ասելիքս հենց դա է, որ իհարկե սկսվելու է, արդեն սկսվել է, սակայն դրա մասին առավել մանրամասն տեղեկատվություն չեմ կարող ասել»:

Հիշեցնենք, որ «Դոսյե» կենտրոնը, որը ֆինանսավորում է Ռուսաստանի երբեմնի ամենահարուստ գործարարներից մեկը` Կրեմլի քննադատ, այժմ վտարանդի Միխայիլ Խոդորկովսկին, հրապարակել էր հոդված, ըստ որի, Հայաստանի գրեթե բոլոր ոլորտներում գործում են ՌԴ գործակալներ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ