News
Լրահոս
News
Երկուշաբթի
Հոկտեմբեր 26
USD
494.01
EUR
585.25
RUB
6.47
ME-USD
0.01
Տեսնել լրահոսը


Ես արձանագրում եմ այն, որ այսօր Հայաստանի Հանրապետությունն ու Արցախի Հանրապետությունը գոնե ներքին եւ արտաքին քաղաքականության ոլորտում շատ վտանգավոր քաղաքականություն են վարում։ Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 21-ին, «Եռաբլուր» պանթեոնում լրագրողների հետ զրույցում ասաց Արցախի ազգային հերոս Վիտալի Բալասանյանը

«Դա վերաբերում է՝ Հայաստանի սոցիալական վիճակին, բոլոր ձախողումներին՝ կրթություն, եկեղեցի, անվտանգություն եւ այլն։ Ես դրական որեւէ մոտեցում չեմ տեսնում։

Անդրադառնալով Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանի այն հայտարարությանը , թե այն քաղաքական ուժերը, որոնք Արցախի հարցում տարբեր դիրքորոշում ունեն, ապա գործող իշխանությունը չի հանդիպի նրան հետ՝ Բալասանյանն ասաց. «Եթե ես լինեի Հանրապետության նախագահ, այդպիսի հայտարարություն չէի անի։

Բալասանյանը նշեց, որ վարչապետ Փաշինյանը պետք է հրաժարական ներկայացնի. «Պետք չէ, որ Նիկոլ Փաշինյանը սպասի՝ բողոքի ակցիաներ լինեն։ Պետք է կամավոր հեռանա, դա է ճիշտը»։

Հարցին՝ արդյոք ինքը պատրաստվո՞ւմ է հանդիպել Հայաստանի քաղաքական ներկայացուցիչների հետ, Բալասանյանն ասաց. «Սկսած Նիկոլ Փաշինյանից, ով ցանկություն կհայտնի հանդիպել, ես սիրով կհանդիպեմ»։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ