News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 05
Տեսնել լրահոսը

Զուլիան Ասանժը, ամենայն հավանականությամբ, կփորձի ինքնասպան լինել, եթե նրան ուղարկեն Միացյալ Նահանգներ լրտեսության մեղադրանքով, հայտարարել է  հոգեբույժ-փորձագետը WikiLeaks-ի հիմնադրի արտահանձնման վերաբերյալ լսումներին:

Լոնդոնի Թագավորական Քոլեջի նյարդահոգեբուժության վաստակավոր պրոֆեսոր Մայքլ Կոպելմանն ասել է, որ Ասանժը տառապում է դեպրեսիայից, եւ ինքնասպանության «շատ մեծ» ռիսկ գոյություն ունի, եթե ԱՄՆ արտահանձման փորձը հաջողվի, հաղորդում է AP-ն:

Նա նշել է, որ կան «շատ հայտնի ռիսկի գործոններ», այդ թվում` դեպրեսիայի եւ ինքնասպանության ընտանեկան պատմությունը, ինչպես նաեւ` Ասանժի անցած մեկուսացումը, նախ`  Էկվադորի դեսպանատանը Լոնդոնում, իսկ 2019-ի ապրիլից` բրիտանական բանտում:

Կոպելմանն ասել է, որ Ասանժի մոտ նաեւ աուտիստիկ սպեկտրի խանգարում է ախտորոշվել, որը կապված է ինքնասպանության մասին մտքերին բարձր հակվածության հետ:

ԱՄՆ դատախազությունը լրտեսության մեջ 17 մեղադրանք է առաջադրել Ասանժի դեմ` մեկ տասնամյակ առաջ WikiLeaks-ի կողմից ԱՄՆ գաղտնի ռազմական փաստաթղթերի հրապարակման կապակցությամբ: Ազատազրկման առավելագույն ժամկետը 175 տարի է:

Ասանժի պաշտպանության թիմը պնդում է, որ նա լրագրող է եւ Առաջին փոփոխությամբ պաշտպանության իրավունք ունի` Իրաքում եւ Աֆղանստանում ԱՄՆ ռազմական հանցագործությունները բացահայտող փաստաթղթերի հրապարակման համար:

Արտահանձնման վերաբերյալ լսումները սկսվել են սեպտեմբերի 7-ին եւ կտևեն մինչեւ հոկտեմբերի սկիզբ:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ