News
Լրահոս
News
Երեքշաբթի
Հոկտեմբեր 20
USD
492.4
EUR
578.91
RUB
6.34
ME-USD
0.01
Տեսնել լրահոսը


Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Կենտրոն նստավայրում, նախագահությամբ դատավոր Մնացական Մարտիրոսյանի, այսօր՝ սեպտեմբերի 23-ին, քննվում է ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանին կալանավորելու վերաբերյալ ԱԱԾ քննիչի միջնորդությունը։

Հիշեցնենք, որ Գագիկ Ծառուկյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ 154.2 հոդվածով (ընտրողի կողմից թեկնածուներից, կուսակցություններից (կուսակցությունների դաշինքներից), հանրաքվեի քարոզչական նախաձեռնություններից կաշառք ստանալը կամ թեկնածուների, կուսակցությունների (կուսակցությունների դաշինքների), հանրաքվեի քարոզչական նախաձեռնությունների կողմից ընտրողներին կաշառք տալը կամ ընտրողի ազատ կամքի իրականացմանը խոչընդոտելը):

Նա իրեն առաջադրված մեղադրանքը չի ընդունում եւ այն որակում է ապօրինի։

Հիշեցնենք, որ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը Ծառուկյանին պատգամավորական անձեռմխելիությունից զրկելու միջնորդություն էր ներկայացրել ԱԺ, որը բավարարվել էր։

Սակայն Երեւանի ընդհանուր իրավասության դատարանը մերժել էր՝ Ծառուկյանին կալանավորելու վերաբերյալ ԱԱԾ քննիչի միջնորդությունը։

Ըստ առաջին ատյանի դատարանի որոշման՝ հիմնավոր կասկածն առկա էր։ Այս որոշումը Վերաքննիչ էին բողոքարկել երկու կողմն էլ. դատախազությունը պահանջել էր բեկանել առաջին ատյանի դատարանի որոշումը եւ կալանավորել Ծառուկյանին, իսկ փաստաբաններն էլ մի քանի  բողոք էին ներկայացրել, որոնցից մեկն այն էր, թե գործն ըստ օրենքի պետք է ՀՔԾ-ում քննվեր։

Նշենք, որ վերաքննիչը մերժել էր փաստաբանների բողոքը, իսկ դատախազության բողոքն էլ մասնակի բավարարել՝ բեկանելով առաջին ատյանի որոշումը եւ ուղարկել նոր քննության։

Այնուհետեւ Գագիկ Ծառուկյանի փաստաբանական թիմն ու գլխավոր դատախազությունը վճռաբեկ բողոք էին ներկայացրել։ Երեկ հայտնի դարձավ, որ Վճռաբեկ դատարանը վարույթ չի ընդունել կողմերի բողոքները։

Նշենք, որ այս քրեական գործով մեղադրյալի կարգավիճակ ունեն ԱԺ նախկին մի քանի պատգամավորներ, որոնց թվում են՝ Աբրահամ Մանուկյանը, Վանիկ Ասատրյանը եւ Սեդրակ Առուստամյանը։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ծառուկյանի նկատմամբ խափանման միջոցը փոխելու հարցով դատական նիստը հետաձգվել է, այն կկայանա հոկտեմբերի 22-ին
Ծառուկյանի պաշտպաններից Սամվել Դիլբանդյանն էլ լրագրողների հետ զրույցում նշեց, որ իրենք լրիվ հիմնավորումները միջնորդության...
13։00-ին դատարանում քննվելու է Գագիկ Ծառուկյանի խափանման միջոցը գրավով փոխարինելու վերաբերյալ միջնորդությունը
Հուսով ենք, որ գոնե Հայաստանի և Արցախի համար այս կարևորագույն պահին դատավորը և մյւուս շահագրգիռ անձինք…
Էդմոն Մարուքյանին մերժել են. Գագիկ Ծառուկյանը կմնա կալանքի տակ
Հիշեցնեմ, որ առաջարկն իմ կողմից գլխավոր դատախազին էր ուղարկվել սեպտեմբերի 28-ին՝ ելնելով երկրում իրավիճակի կտրուկ փոփոխությունից...
Արման Թաթոյանն այցելել է ՔԿՀ եւ տեսակցել Գագիկ Ծառուկյանին
ՀՀ գլխավոր դատախազությունից դեռևս պատասխան չի ստացվել...
«Բարգավաճ Հայաստան». Գագիկ Ծառուկյանի նկատմամբ դատարանի որոշումը քաղաքական ենթատեքստ ունի
Ըստ Էնֆիաջյանի` այս որոշումը զուտ քաղաքական էր, ոչ թե իրավական...
Գագիկ Ծառուկյանը կմնա կալանավորված. պաշտպանների վերաքննիչ բողոքը մերժվեց
Պաշտպանական թիմը բողոքարկել էր Ծառուկյանին կալանավորելու մասին առաջին ատյանի դատարանի…
Ամենաշատ