News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

Իլինոյսի բնակիչը նշել է արտասովոր հոբելյան՝ նա 60 տարի պահել է ԱՄՆ նախկին նախագահ Ռիչարդ Նիքսոնի լրիվ չկերած բրդուճը։

Սթիվ Ջենը 14-ամյա բոյսքաութ էր, երբ 1960 թվականի սեպտեմբերի 22-ին այդ ժամանակ երկրի փոխնախագահ Նիքսոնը Ջենի հայրենի քաղաքում նախընտրական քարոզարշավ է անցկացրել։

Վայման պարկում ելույթից առաջ Նիքսոնին տվել են գոմշամսից բարբեքյուի սենդվիչ։ Երբ նա ավարտել է, Ջոնը վերցրել է ուտելիքի մնացորդը։

«Նա մի քանի կտոր կծեց՝ ասելով, թե դա որքան համեղ ու լավն է»,- Herald & Review-ին ասել է Ջենը, ում բոյսքաութական ջոկատը հրավիրվել էր խնջույքի ժամանակ որպես Նիքսոնի պատվո պահակ։

«Երբ նա հեռացավ, ես հենց այնպես նայեցի խնջույքի սեղանին, այդ լրիվ չկերած բրդուճը դեռեւս թղթե ափսեի վրա էր»,- հիշում է Ջենը։

Նա Նիքսոնի լրիվ չկերած բրդուճով ցատկել է հեծանվի վրա եւ տուն սլացել, որ մորը ցույց տա իր եզակի հուշանվերը։

«Ես վազեցի դռան մոտ եւ ասացի․ «Մամա, իմ մոտ է բրդուճը, որից Նիքսոնը մի քանի կտոր է կծել», նա զարմացավ եւ ասաց․ «Իսկ ի՞նչ ես ուզում, որ ես դրա հետ անեմ»։

Ջենը խնդրել է բրդուճը պահել։ Մայրը այն փաթաթել է պոլիէթիլենե փաթեթով, տեղավորել Musselman խնձորի քացախով բանկայի մեջ եւ «մտցրել սառցարանը»։

Այդ ժամանակից ի վեր Ջենը Նիքսոնի լրիվ չկերած սենդվիչը պահել է սառեցված վիճակում։

Ջենն այս տարի նույնիսկ այս անհեթեթ պատմության մասին գիրք է հրատարակել՝ «Սենդվիչ, որը փոխեց իմ կյանքը» վերնագրով։ «Քանի դեռ ողջ եմ, այդ սենդվիչը պահվելու է «Պահպանե՛ք, մի՛ թափեք» գրառմամբ կոնտեյների իմ սառցախցիկում»,- նշել է նա։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ