News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 10
Տեսնել լրահոսը


Իշխանական ուժերից էլ կային, որ աջակցել են յդ ապօրինությանը. Եւ Լենա Նազարյանը, եւ Վարազդատ Կարապետյանը. մենք իրենց էլ ենք հորդորում, որ գան կանգնեն իրական համայնքի կողքը, ոչ թե գան, սատարեն ապօրինությունները: Այս մասին, այսօր՝ սեպտեմբերի 23-ին, ԱԺ-ի դիմաց լրագրողների հետ զրույցում նշեց բողոքի ակցիայի մասնակից, Գնդեւազի բնակիչ Աննա Ներսիսյանը:

Նա հավելեց, որ իրենք շատ-շատ են, իսկ այսօր եկել են միայն իրենց նամակը հանձնեն պատգամավորներին:

Հարցին, թե կհամաձայնի՞, որ Ամուլսարի շահագործման հարցը հանրաքվեի դրվի, նա բացասական պատասխան տվեց. «Իհարկե, ոչ, որովհետեւ դա հանրաքվեով լուծվող հարց չէ»:

Նա շարունակեց, որ երկու տարի համայնքում ապօրինություն է եղել. «Մարիդկ, որոնք կողմ են խոսել հանքի շահագործմանը, բազմաթիվ անգամ ենթարկվել են բռնությունների, ծեծվել են, ահաբեկվել են ակտիվիստների կողմից: Տեղեկացված կլինեք, որ մի քանի օր առաջ մեծ ծեծկռտուք եղավ հանքի աշխատակիցների եւ իրենց միջեւ եւ մեր աշխատակիցները բազմաթիվ վնասվածքներ են ստացել»:

Հարցին, թե չե՞ն դիմում իրավապահներին, գնդեւազցին պատասխանեց. «Դիմում ենք, երկու տարի անց օրենքը քիչ-քիչ սկսել է վերականգնվել համայնքներում: Քրեական գործ կա հարուցված խուլիգանության հոդվածով: Դեպքը եղել է սեպտեմբերի 15-ին, Համայնքի բնակիչները, որոնք աշխատել են հանքում, աշխատանքից տուն գնալիս ակտիվիստները «ռազբորկայի» են կանչել աշխատողներին եւ փորձել են հաշվեհարդար տեսնել»:

Տպել
Ամենաշատ