News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 08
Տեսնել լրահոսը

Եվրամիությունը հայտարարել է ապաստանի տրամադրման իր կանոնների արմատական վերանայման մասին` հուսալով, որ ավելի շատ երկրներ վերջապես պատրաստ կլինեն կիսել պատասխանատվությունն ապաստանի ստանալու նպատակով Եվրոպայի ափեր ժամանող մարդկանց համար, հայտնում է AP-ն:
2015-ին ավելի քան 1 միլիոն միգրանտի ժամանումը Եվրոպա, որոնց մեծ մասը Սիրիայում հակամարտությունից փրկված ​​փախստականներ էին, ԵՄ ամենամեծ քաղաքական ճգնաժամերից մեկի պատճառը դարձավ:

«Պայքարի հին համակարգն այլեւս չի գործում»,- Բրյուսելում լրագրողներին ասել է Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լյայենը: Նրա խոսքով` «Միգրացիայի եւ ապաստանի հարցերով նոր պայմանագիրը» Եվրոպային «նոր մեկնարկ» է առաջարկում:

«Մենք ուզում ենք ապրել մեր արժեքների համաձայն եւ միեւնույն ժամանակ դիմակայել գլոբալացված աշխարհի մարտահրավերներին, - ասաց նա:- Եվրոպան պետք է հեռանա հատուկ լուծումներից եւ միգրացիայի կառավարման կանխատեսելի եւ հուսալի համակարգ ստեղծի»:

Առաջարկությունները հիմնված են մի պարզ գաղափարի վրա. ԵՄ անդամները կարող են օգնել թեթեւացնել ծովային ճանապարհով միգրանտների մեծ հոսք ունեցող երկրների բեռը, ինչպիսիք են Հունաստանը, Իտալիան, Մալթան եւ Իսպանիան` ընդունելով որոշ փախստականների կամ այլ նյութական եւ նյութատեխնիկական աջակցություն տրամադրելով: Մի շարք երկրներ կարող են պատասխանատվություն ստանձնել ապաստանից հրաժարված մարդկանց արտաքսելու համար: Այս տարբերակը կարող է հարմար լինել Ավստրիային, Չեխիային, Հունգարիային, Լեհաստանին եւ Սլովակիային, որոնք, ինչպես հայտնի է, դժկամությամբ են ընդունում փախստականներին: Հունգարիան եւ Լեհաստանը նույնիսկ դատական ​​գործընթաց են նախաձեռնել միգրանտների համար ԵՄ պարտադիր ձախողված քվոտայի սխեմայի դեմ, որը հափշտապ ընդունվել էչ 2015-ին ներհոսքից հետո:

Ֆոն դեր Լյայենն ասել է, որ ԵՄ-ն համաձայնել է Հունաստանի իշխանությունների հետ համատեղ պիլոտային նախագիծ կազմակերպել` «ընդունման կենտրոնի կառավարման համար»: Նա ասել է, որ «աշխատանքային խումբը կօգնի բարելավել մարդկանց կյանքի պայմանները»: «Միասին մենք պետք է ցույց տանք, որ Եվրոպան մարդկայնորեն եւ արդյունավետորեն կառավարում է միգրացիան»,- ասել է ֆոն դեր Լյայենը:

Միգրացիոն պակտի վերաբերյալ առաջարկությունները, հավանաբար, բուռն քննարկումների առիթ կդառնան մասնակից երկրների շրջանում: Այնուամենայնիվ, Եվրահանձնաժողովը հայտարարել է, որ ցանկանում է, որպեսզի ԵՄ երկրները եւ խորհրդարանը բարեփոխումներն ընդունեն մինչեւ տարեվերջ:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Եվրոպան հանուն սեփական անվտանգության պետք է բարձրացնի սեփական պաշտպանունակությունը. Դոնալդ Տուսկ
Տուսկը ելույթ ունենալով Կատովիցեում՝ Եվրոպական տնտեսական կոնգրեսում՝ քաղաքական գործիչների և գործարարների առաջ, հայտարարել է, որ ԵՄ երկրները պետք է համատեղ գործողություններ ձեռնարկեն՝ պաշտպանական ծախսերն առնվազն 100 միլիարդ եվրոյով ավելացնելու համար...
Եվրահանձնաժողովը բացատրել է, թե ինչպես կարող է ԵՄ-ն հետ վերցնել Վրաստանի թեկնածուի կարգավիճակը
Դա տեղի է ունենում Եվրահանձնաժողովի հանձնարարականի հիման վրա, այնուհետև անդամ երկրների կողմից միաձայն ընդունված քննարկումների և որոշումների հիման վրա»...
Եվրախորհրդարանի ավելի քան 30 անդամներ խնդրում են զրկել Վրաստանը թեկնածուի կարգավիճակից
Եվրախորհրդարանի անդամների կարծիքով, խաղաղ ցուցարարներին լռեցնելու և ուժ կիրառելու փորձերը «օտարերկրյա գործակալների» մասին օրենքի ռուսական անալոգի ընդունման գործընթացում...
ՀՀ-ում ԵՄ դիտորդական առաքելության կարգավիճակի մասին համաձայնագիրը մտել է ուժի մեջ
Վավերացման եզրափակիչ փուլերի ավարտից հետո ուժի մեջ է մտել Եվրամիության և...
ԵՄ-ը արձագանքել է միջուկային զենքի կիրառման զորավարժություններ անցկացնելու ՌԴ պլաններին
Պետեր Ստանոն մեկնաբանել է ՌԴ որոշումը...
«Եվրոպական ժառանգության օրերի ճամբար» ծրագիրը մեկնարկել է նաև Սպիտակի համայնքային գրադարանում
Տեղեկացնենք, որ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության համակարգմամբ Հայաստանում ավել քան 20 տարի անցկացվում է «Եվրոպական...
Ամենաշատ