News
Լրահոս
News
Ուրբաթ
Հոկտեմբեր 23
USD
494.31
EUR
584.77
RUB
6.42
ME-USD
0.01
Տեսնել լրահոսը

Միացյալ Նահանգները հայտարարել են, որ Թուրքիան 2.3 միլիարդ դոլար պարտք ունի միջազգային բժշկական ընկերություններին եւ պետք է մարի այդ պարտքը` երկրից ամերիկյան դեղագործական ընկերությունների դուրս գալը կանխելու համար:

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը եւ նրա փեսան` ֆինանսների նախարար Բերաթ Ալբայրաքը մեկ տարի առաջ պարտավորվել էին հնարավորինս շուտ մարել պարտքը, երբ այն 230 միլիոն դոլար էր կազմում, սակայն պարտավորությունը չէր կատարվել, հայտարարել է Թուրքիայում ԱՄՆ դեսպան Դեւվիդ Սաթերֆիլդը, փոխանցում է Reuters-ը:

Ներկայումս Թուրքիան խնդրում է ընկերություններին համաձայնել պարտքի զգալի կրճատմանը, սակայն չվճարումը կամ նման կրճատումները հետեւանքներ կունենան, ասել է դիվանագետը:

«Ընկերությունները կքննարկեն թուրքական շուկայից դուրս գալը կամ կնվազեցնեն իրենց ներկայությունը թուրքական շուկայում: Դա չի բխում Թուրքիայի շահերից»,- ասել է նա:

Վերջին երկու տարվա ընթացքում Թուրքիայի հարկաբյուջետային դեֆիցիտը զգալիորեն ընդլայնվել է, քանի որ 2018-ի արժութային ճգնաժամին այս տարվա մարտին հաջորդեց կորոնավիրուսի բռնկումը, ինչը կառավարությանը դրդեց կտրուկ ավելացնել ծախսերը` տնտեսական աճը խթանելու համար: Թուրքական լիրան դոլարի նկատմամբ վաճառվում է բոլոր ժամանակների ամենացածր գնով` լրացուցիչ ճնշում գործադրելով պետական ​​ֆինանսների վրա: Ավելի վաղ Թուրքիան փորձել էր վերանայել դեղամիջոցների գները` առողջապահական ծախսերը կրճատելու համար` հայտարարելով, որ ծախսերն անարդար են:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ