News
Լրահոս
News
Ուրբաթ
Հոկտեմբեր 23
USD
494.31
EUR
584.77
RUB
6.42
ME-USD
0.01
Տեսնել լրահոսը

Նոբելյան հիմնադրամի տնօրենների խորհուրդը որոշել է 2020 թվականից 1 միլիոն շվեդական կրոնով (մոտավորապես 110 հազար ԱՄՆ դոլար) մեծացնել Նոբելյան մրցանակի չափը:

Մրցանակի ընդհանուր չափն այժմ կկազմի 10 միլիոն կրոն (1,1 միլիոն դոլար):

Նոբելյան հիմնադրամը նշել է, որ վերջին 8 տարվա ընթացքում հիմնադրամի ընդհանուր կապիտալը հաջող ներդրումների շնորհիվ 3 միլիարդից դարձել է 4,6 միլիարդ կրոն, ուստի մրցանակի չափի ավելացումը հնարավոր է դարձել, հաղորդում է Meduza-ն:

Մրցանակակիրների մասին հայտարարումը կսկսվի հոկտեմբերի 5-ին: Դափնեկիրներին Ստոկհոլմում ամեն տարի պարգեւատրում են դեկտեմբերի 10-ին՝ Ալֆրեդ Նոբելի ծննդյան օրը: 2020 թվականին կորոնավիրուսի պատճառով արարողությունը չի կայանա:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ