News
Լրահոս
News
Ուրբաթ
Հոկտեմբեր 23
USD
494.31
EUR
584.77
RUB
6.42
ME-USD
0.01
Տեսնել լրահոսը

Դատական ​​կարգադրիչները կալանք են դրել Ալեքսեյ Նավալնիի բնակարանի վրա, Twitter-ում հայտնել է նրա մամուլի քարտուղար Կիրա Յարմիշը, փոխանցում է ՏԱՍՍ-ը:

«Դատական ​​կարգադրիչները կալանք են դրել Ալեքսեյ Նավալնու բնակարանի վրա: Դա կապված է Պուտինի խոհարար Եվգենի Պրիգոժինին պատկանող «Մոսկովսկի շկոլնիկ» ընկերության հայցի հետ: Օգոստոսի 27-ին, այսինքն` Նավալնու թունավորումից մեկ շաբաթ անց, դատական ​​կարգադրիչները հայտարարեցին Մարյինոյում գտնվող բնակարանի` նրա բաժնեմասի հետ կապված գրանցման գործողությունների արգելանքի մասին»,- ասել է Յարմիշը:

Այժմ Նավալնին չի կարող վաճառել, նվիրել կամ գրավադրել բնակարանը: Յարմիշի խոսքով ՝ Նավալնու հաշիվների վրա նույնպես կալանք է դրվել:

«Մոսկովսկի շկոլնիկ» ընկերության հայցադիմումի շրջանակներում ավելի վաղ կալանք էր դրվել «Նավալնի Live» You-Tube ալիքի ղեկավար Լյուբով Սոբոլի հաշիվների եւ Կոռուպցիայի դեմ պայքարի հիմնադրամի հաշիվների վրա, ինչի արդյունքում ԿՊՀ-ն ստիպված էր փոխել իրավաբանական անձի:

«Դատարանը որոշում է կայացրել Նավալնուց, Սոբոլից եւ ԿՊՀ-ից ընդհանուր մոտ 88 միլիոն ռուբլի արգրավել, եւ հենց այդքան է այն գնահատել «Մոսկովսկի շկոլնիկ» ընկերության բաց թողնած օգուտը` սննդի մատակարարման պայմանագրի դադարեցման պատճառով»,- հայտարարել է Յարմիշը:

2018-ին Սոբոլը հետաքննություն էր հրապարակել Մոսկվայի մարզի եւ Մոսկվայի դպրոցներում եւ մանկապարտեզներում դիզենտերիայի բռնկման վերաբերյալ, որը կապված էր Պրիգոժինի ընկերությունների մատակարարած անորակ սննդի հետ:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ