News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 10
Տեսնել լրահոսը

«Հրապարակ» թերթը գրում է. «ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանի նկատմամբ հարուցված ընտրակաշառքի գործին զուգահեռ, իրավապահները շարունակում են փորփրել ԲՀԿ-ական բոլոր ներկա ու նախկին պատգամավորների անցյալը։

ԲՀԿ-ական գրեթե բոլոր մարզային գրասենյակները, ոմանց բնակարանները խուզարկել են, մինչ օրս էլ իրավապահները մարզերից ԲՀԿ-ի համակիրներին ու ընտրողներին են գտնում, կանչում հարցաքննության, որ մեղադրական եզրակացություն կազմեն եւ ուղարկեն դատարան։ ԲՀԿ-ական պատգամավորներից մեկը մեզ հետ զրույցում կատակեց, թե երկու ամիս է՝ «քարտուղարուհի են աշխատում»՝ զբաղված են միայն իրենց ընտրողների զանգերին պատասխանելով։

Վերջիններս կապ են հաստատում եւ փոխանցում, որ իրավապահներն իրենց հարցերով քրքրում են, որպեսզի ցանկալի պատասխաններ ստանան։

Նախկին ԲՀԿ-ականներից, անգամ ԲՀԿ-ից հեռացածներից էլ ձեռք չեն քաշում։ Երեկ տեղեկացանք, որ Գլխավոր դատախազությունը Աբրահամ Մանուկյանի գործով վերաքննիչի որոշման դեմ վճռաբեկ բողոք է ներկայացրել։ Իսկ վերաքննիչը հուլիսի 9-ին բեկանել էր նախկին պատգամավորին կալանավորելու վերաբերյալ առաջին ատյանի որոշումը։ Աբրահամ Մանուկյանը նույնպես մեղադրվում է  ընտրողներին կաշառք տալը կազմակերպելու  մեջ>:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Այս պահին փակ է Հայաստան-Իրան միջպետական ճանապարհը՝ Գորիսի «Զանգեր» հուշարձանի հատվածում. «Հայաքվե»
Հիշեցնենք, որ «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման երթը Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ Երևան է հասել երեկ։ Հանրապետության հրապարակում տեղի…
Փակեք բոլոր փողոցները, նույնիսկ ձեր տան դռան փողոցը փակեք․ Բագրատ Սրբազան
Կբացվեն այն ժամանակ, երբ մենք կասենք․․․
Ես հավակնություն չունեմ, ոչ էլ կարծում եմ, որ ճիշտ է. Բագրատ սրբազանն իր վարչապետի թեկնածու լինելու մասին
Անկեղծ եմ ասում, Աստծո կամոք է ամեն ինչ տեղի ունենում, մեր տիրոջ կամքով էլ թող գնա ամեն ինչ…
ԵՊՀ-ի, Ագրարային համալսարանի, ՀԱՊՀ-ի, Բրյուսովի և Կոնսերվատորիայի որոշ ուսանողները միացել են Բագրատ Սրբազանի շարժմանը
Բրյուսովի որոշ ուսանողներ եռագույնը պատկերող ծուխ են արձակում ու միանում դասադուլին...
Սահմանադրությամբ չի ընտրվում որևէ անձ գործադիր իշխանության ղեկավարի պաշտոնում, այլ ընտրվում է կուսակցություն.Վարդևանյան
Չի ընտրվում անձ, այլ ընտրվում է ԾՐԱԳԻՐ, իսկ դրանից շեղումը չի կարող չունենալ առնվազն քաղաքական հետևանքներ..
Պատիվ զգացեք, որ ձեր ձեռքով է լինելու մեր երկրում ընթացքող փոփոխությունը. Բագրատ Սրբազանն ուսանողներին
Այսօր է ժամանակը ձեր ապագա կյանքի...
Ամենաշատ