News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 05
Տեսնել լրահոսը

ՍԱՏՄ ղեկավար Գեորգի Ավետիսյանին պաշտոնից ազատելն անակնկալ էր մեզ համար, որեւէ բացատրություն, պատճառաբանություն դեռ չունենք: NEWS.am-ի հետ զրույցում ՍԱՏՄ տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Անուշ Հարությունյանն այսպես մեկնաբանեց 2 օր առաջ ՍԱՏՄ ղեկավարի պաշտոնանկությունը:

«Չեմ կարող ասել, թե ինչը կարող էր պաշտոնանկության  համար առիթ լինել, բնականոն հունով աշխատանքները գնացել են, ամեն ինչ նորմալ է եղել, եկել եմ տուն եւ երեկոյան ինձ ուղարկել են ազատման հրամանը: Դա մեզ համար էլ էր անակնկալ: Պարոն Ավետիսյանի հետ մի անգամ եմ խոսել, ասեց կզանգահարի, բայց մինչեւ հիմա դեռ չի զանգահարել:  Հաշվետվությունը ներկայացրել ենք, ոչ մի դժգոհություն չի եղել, ի գիտություն է ընդունվել եւ դրանից հետո պաշտոնանկության հրամանն ենք ստանում»,-ասաց նա:

Հարցին, թե հնարավոր է պաշտոնանկության պատճառ օղիներից թունավորման դեպքերը լինեն, ՍԱՏՄ հասարակայնության հետ կապերի բաժնի պետը ասաց, որ չի կարծում, քանի որ իրենք պատասխանատու չեն տնայնագործ պայհմաններում պատրաստված մթերքին եւ դրա հետ կապված խնդիրներին:

«Մեր սահմանային հսկողությամբ մեթիլ սպիրտ չի անցել, մնացածն իրավապահների տիրույթում է գտնվում»,- ասաց նա:

Անուշ Հարությունյանի խոսքով` Գեորգի  Ավետիսյանին այժմ փոխարինում է նրա տեղակալը` Նարեկ Հայրապետյանը:

Ավելի վաղ հայտնել էինք, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշում է ստորագրել Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Գեորգի Ավետիսյանին պաշտոնից ազատելու մասին:

Տպել
Ամենաշատ