News
Լրահոս
News
Ուրբաթ
Հոկտեմբեր 23
USD
494.31
EUR
584.77
RUB
6.42
ME-USD
0.01
Տեսնել լրահոսը

Սպիտակ տունը պատասխանատու է մարդկության դեմ հանցագործությունների համար` բժշկական պարագաների եւ առաջին անհրաժեշտության ապրանքների պակասի պատճառով: Այս մասին հայտարարել է Իրանի նախագահ Հասան Ռոհանին` խոսելով ԱՄՆ պատժամիջոցների մասին Իրանի դեմ, հաղորդում է Mehr-ը:

«ԱՄՆ-ն վերջերս հայտարարել էր, որ տասնյակ միլիարդավոր դոլարների վնաս է հասցրել Իրանին, մինչդեռ 2018, 2019 եւ 2020 թվականներին առնվազն 150 միլիարդ դոլարի վնաս հասցվել է»,- ասել է նա:

Ռոհանին խիստ բողոք է արտահայտել Սպիտակ տան անմարդկային պատժամիջոցների կապակցությամբ, որ Վաշինգտոնը պատասխանատու է մարդկության դեմ կատարված հանցագործությունների համար` բժշկական պարագաների եւ առաջին անհրաժեշտության ապրանքների պակասի պատճառով: «Նրանք արգելափակում են դեղերի եւ սննդամթերքի ներմուծումն իրենց սխալ, անօրինական, անարդար եւ անմարդկային պատժամիջոցների եւ ահաբեկչական գործողությունների միջոցով»,- հավելել է նա:

«Իրանի Իսլամական Հանրապետությունը ոչ մի վատ բան չի արել: Այն հավատարիմ է իր խոստմանը: ԱՄՆ-ն միակողմանի կարգով դուրս է եկել Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրից` բոլոր կանոններին հակառակ: Նախկինում մեզ աջակցում էր երկու-երեք երկիր: Սակայն այսօր միայն երկու-երեք երկիր է սատարում Միացյալ Նահանգներին, իսկ աշխարհի շուրջ 185 երկիր աջակցում է Իրանին»,- ասել է Ռոհանին:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ