News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Թաիլանդում ամերիկացուն դատի են տվել Tripadvisor-ում բացասական արձագանքի համար: Նրան կարող է սպառնալ երկու տարվա ազատազրկում, եթե մեղավոր ճանաչվի:

Ներքին զբոսաշրջությունը նախկինի պես վերելք է ապրում Թաիլանդում, որտեղ կորոնավիրուսով վարակվածների թիվը համեմատաբար ցածր է, իսկ տեղացիներն ու ներգաղթած աշխատողները գնում են գրեթե դատարկ հանգստավայրեր, այդ թվում՝ Կո Չանգ կղզի, որը հայտնի է իր ավազոտ լողափերով եւ փիրուզագույն ջրերով:

Սակայն վերջերս կղզում  Sea View Resort հանգստավայր այցելությունը տհաճություններ է բերել Ուեսլի Բարնսին այն բանից հետո, երբ նա իր արձակուրդի մասին բացասական արձագանքներ է թողել համացանցում:

«Sea View Resort-ի սեփականատերը բողոք է ներկայացրել այն մասին, որ ամբաստանյալը հյուրանոցի մասին անարդար որակումներ է տեղադրել Tripadvisor-ում»,- AFP-ին ասել է Կո Չանգի ոստիկանության ուժերի գնդապետ Տանապոն Տեմսարան:

Բարնսին մեղադրել են «հյուրանոցի վարկանիշը վնասելու» եւ անձնակազմի հետ վիճաբանելու մեջ:

Բարնսը, ով աշխատում է Թաիլանդում, ձերբակալվել է ներգաղթի ոստիկանության կողմից եւ վերադարձել է Կո Չանգ, որտեղ նրան կարճ ժամանակով կալանավորել են, ապա գրավի դիմաց ազատ են արձակել:

Tripadvisor-ում կատարած գրառման համաձայն, Բարսն առնչվել է «անբարյացկամ աշխատողների հետ», ովքեր «այնպես են իրենց պահում, կարծես ոչ ոքի չեն ցանկանում այստեղ տեսնել»:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ