News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 08
Տեսնել լրահոսը

Նախագահ Վլադիմիր Զելենսկին հրամանագիր է ստորագրել, որով սեպտեմբերի 26-ին Ուկրաինայում սգո օր է հայտարարվում`  Չուգուեւի մերձակայքում AN-26 ռազմական ինքնաթիռի կործանման կապակցությամբ, հայտնում է «112 Ուկրաինա» հեռուստաալիքը:

Պետական ​​դրոշը պետք է իջեցվի պետական ​​մարմինների, տեղական ինքնակառավարման մարմինների, պետական ​​ձեռնարկությունների, հիմնարկների եւ կազմակերպությունների, տների եւ շենքերի վրա: Բոլոր ժամանցային եւ համերգային միջոցառումները պետք է չեղյալ հայտարարվեն, իսկ հեռուստատեսային եւ ռադիոհաղորդումներում համապատասխան փոփոխություններ են կատարվել:

«Երեկ մենք երիտասարդ կուրսանտների եւ փորձառու զինվորականների կորցրեցինք, ում ողջ կյանքն առջեւում էր, եւ վստահ եմ` ոչ մեկ ռազմական հաղթանակ: Դժվար է բառեր գտնել` այս կորստի ցավն արտահայտելու համար: Դժվար է ճիշտ արտահայտություններ գտնել` զոհված զինվորների ծնողներին, կանանց եւ երեխաներին սփոփելու համար: Ամբողջ երկիրն այսօր սգի մեջ կլինի` նրանց ընտանիքի անդամների հետ միասին: Ես հրամանագիր եմ ստորագրել, որով սեպտեմբերի 26-ը սգո օր եմ հայտարարում,- ասել է նախագահը:- Նա նշել է, որ անհրաժեշտ է անհապաղ պարզել ավիավթարի պատճառները, օբյեկտիվ եւ անկողմնակալ հետաքննություն անցկացնել:

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 25-ին ժամը 20:50-ին  Կիեւ-Խարկով-Դովժանսկ մայրուղու մոտակայքում` Խարկովի մարզի Չուգուեւի ռազմական օդանավակայանի մոտ, վայրէջքին պատրաստվելիս ընկել եւ բռնկվել էր զորամասերից մեկի AN-26 ռազմական ինքնաթիռը:

Երկու մարդ ողջ էր մնացել եւ հոսպիտալացվել էր բժշկական հաստատություններ (նրանցից մեկը գտնվում էր ծանր վիճակում եւ մահացել է առավոտյան):

Թռիչքի անվտանգության մասնագետների նախնական գնահատականներով` օդանավի ձախ շարժիչում գտնվող ցուցիչներից մեկը խափանվել էր: Այսինքն` ոչ թե հենց շարժիչն է խափանվել, այլ` դրա ցուցիչներին մեկը:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ