News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

Մեր ամբողջ դիվանագիտական ծառայությունն աշխատում է արտակարգ ռեժիմով. Մեր դեսպանների կողմից Ադրբեջանի ագրեսիայի հետեւանքով ստեղծված իրավիճակի վերաբերյալ արդեն իսկ համապարփակ տեղեկատվություն է փոխանցվել համապատասխան երկրների գերատեսչություններին, միջազգային կազմակերպություններին: Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 27-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը:

«Բոլորը տեղեկացվել են տեղի ունեցող զարգացումների, ինչպես նաեւ հայկական կողմերի գնահատականների մասին: Առավոտվանից ԱԳ նախարարն արդեն մշտական կապի մեջ է համանախագահների հետ, որի մասին հայտնել է առավոտյան:

Կարելի է ասել ամեն րոպե է կապը եւ ամեն մի զարգացում կապի արդյունք է տալիս: Նույն ձեւով նախարարը մշտական կապի մեջ է նաեւ Ռուսաստանի ԱԳ նախարարի, Վրաստանի իր գործընկերոջ եւ մի շարք այլ երկրների գործընկերների հետ, որոնց պարբերաբար տրամադրում է տեղեկատվություն»,-ասաց նա:

Հարցին, թե ինչպիսի՞ն է արձագանքը այդ երկրներից, ԱԳՆ խոսնակն ասաց. «Այս պահին կարող եմ միայն այն ասել, որ արձագանքը, որ այս պահին ստանում ենք, այն է, որ պետք է անհապաղ դադարեցնել բոլոր գործողությունները տեղում եւ մեր առաջնային խնդիրը իրադրության դեէսկալացիան է, լարվածության թուլացումը:

Այդ առումով մենք մեր բոլոր համապատասխան գործընկերներին համապարփակ ճիշտ տեղեկատվություն ենք տրամադրում: Այդ ուղղությամբ աշխատանքներ ենք իրականացնում: Այս պահին, ինչ ստացել ենք, ունենք լիակատար փոխըմբռնում, որ պետք է նախեւառաջ քայլեր ձեռնարկվեն իրադրության լարվածության նվազեցման ուղղությամբ»:

Հարցին, թե արդյոք այս պահին Հայաստանի կողմից Արցախի անկախության ճանաչման հարց կա՞, Նաղդալյանը նկատեց, որ Անվտանգության խորհրդի օրակարգում ներառված են բազմաթիվ հարցեր, եւ քանի դեռ այդ նիստը չի ավարտվել, ինքը ոչինչ չի կարող ասել:

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Նոյեմբերի 9-ի հայտարարության 9-րդ կետը չի ենթադրում, որ ՌԴ ԱԴԾ ուժերը պետք է տեղում լինեն. Փաշինյան
Այսօր նոյեմբերի 9-ի հայտարարության ոչ մի կետ չի գործում...
Ադրբեջանում հայ գերիների վերադարձի մասով ի՞նչ աշխատանք է կատարում դատախազությունը. Վարդապետյանի պարզաբանումը
Գլխավոր դատախազը նախ հիշեցրեց, որ երկու անգամ ՌԴ գլխավոր դատախազի աջակցությամբ և միջնորդությամբ հանդիպում է ունեցել Ադրբեջանի գլխավոր…
Պատերազմում պարտության պատճառներից մեկն այն է, որ այդ օրերին պաշտոնյաների կանայք առևտուր են կատարել քաղաքներում․դատախազ
Հայաստանի դեմ ագրեսիայի մասով երկու վարույթ ունենք՝ 44-օրյա պատերազմի հետ…
Քյոխը առաջին անգամ փակագծեր է բացում 44-օրյա պատերազմի ընթացքի մասին
44-օրյա պատերազմի ժամանակ, երբ հակառակորդին հաջողվել զորամասի հարեւանությամբ գտնվողն Թալիշ բնակավայրն ամբողջությամբ գրավել, վերադաս...
Անհայտ կորածների եւ գերեվարվածների 11 ընտանիքներ եւս երկու ամիս կստանան 300-հազարական դրամները
Կառավարությունն իր այսօրվա՝ ապրիլի 25-ի նիստում փոփոխություն կատարեց իր..
44-օրյա պատերազմում վիրավորում ստացած Մանվել Հակոբյանի՝ Սալոնիկում բուժման համար հատկացվեց լրացուցիչ 5 մլն դրամ
Կառավարությունը ՊՆ-ին հատկացրեց 5 մլն դրամ 44-օրյա պատերազմում վիրավորում…
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ