Հայաստանը մշակում է Արցախի բնակիչների համար հումանիտար միջանցքների հարցը։ Այս մասին «Գովորիտ Մոսկվա» ռադիոկայանի եթերում հայտնել է ՌԴ-ում Հայաստանի դեսպան Վարդան Տողանյանը։
«Այդպիսի հարցեր մշակվում են։ Մենք հույս ունենք, որ բանը դրան չի հասնի։ Բայց հայենակիցների տարհանման ծրագիր կամ ինչ-որ միջանցքներ, իհարկե, մշակվում են՝ ելնելով այն հանգամանքից, որ այս ամբողջ օրերին երեխաները եւ կանայք գտնվել են նկուղներում ու ռմբապաստարաններում»,- ասել է դիվանագետը։