Երկուշաբթի Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը եւ Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Զոնսոնը հեռախոսային բանակցություններ են վարել, հայտնում է Թուրքիայի առաջնորդի գրասենյակը, փոխանցում է ՏԱՍՍ-ը:
«Բանակցությունների ընթացքում քննարկվել են Թուրքիայի եւ Մեծ Բրիտանիայի միջեւ հարաբերությունների բարելավման հարցերը, ինչպես նաեւ տարածաշրջանային թեմաներ, այդ թվում` իրադարձություններն Միջերկրական ծովի Արեւելյան հատվածում եւ Ադրբեջանի վրա Հայաստանի հարձակումներից առաջացած լարվածությունը»,- նշվում է հաղորդագրության մեջ: «Խոսելով Ադրբեջանի վրա Հայաստանի գրոհների արդյունքում սկսված հակամարտությունների մասին` նախագահ Էրդողանը նշել է, որ տարածաշրջանում խաղաղության եւ կայունության հասնելու համար Հայաստանը պետք է դուրս գա Լեռնային Ղարաբաղի գրավյալ տարածքներից եւ դրա շրջակայքից»: