News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

Արցախի արտաքին գործերի նախարարությունն այսօր նոր հայտարարություն է ընդունել խաղաղ բնակչության եւ օբյեկտների դեմ Ադրբեջանի հանցագործությունների վերաբերյալ: Այս փաստաթուղթը, ինչպես նախորդ օրը ընդունված փաստաթուղթը, շրջանառվել է ԵԱՀԿ-ում: Աշխատանքներ են տարվում դրանք ՄԱԿ-ում եւ այլ միջազգային կազմակերպություններում տարածելու ուղղությամբ: Այս մասին սեպտեմբերի 28-ի ուշ երեկոյան կայացած ճեպազրույցում հայտարարել է Արցախի արտգործնախարար Մասիս Մայիլյանը:

Ըստ նրա` փաստաթղթում նշվում են Ադրբեջանի կողմից կատարված կոպիտ խախտումներն ու հանցագործությունները, դրա կողմից Ժնեւի կոնվենցիաների խախտումը: «Արցախը եւս միացել է կոնվենցիաներին` դեռ 1993 թվականին, Արցախը կատարում է իր պարտավորությունները: Իսկ Ադրբեջանը խախտում է` չնայած այն հանգամանքին, որ ՄԱԿ-ի անդամ է եւ «ճանաչված» պետություն:

ԱԳՆ ղեկավարը հայտարարել է, որ գրեթե բոլոր մայրցամաքներից Ադրբեջանի գործողությունները դատապարտող ձայներ են լսվում` Հարավային եւ Հյուսիսային Ամերիկա, Եվրոպա, Ավստրալիա: Աշխատանքներ են տարվում լրատվամիջոցների հետ, պարզաբանվում է Արցախի դիրքորոշումը, տեղեկություններ են հաղորդվում սեպտեմբերի 27-ի առավոտյան եւ դրանից հետո տեղի ունեցածի մասին: Առաքելությունները ներգրավված են սփյուռքի կառույցների գործողությունների համակարգման գործում:

Առավել կարեւոր իրադարձությունների շարքում նախարարը մատնանշել է ԱՄՆ Պետդեպարտամենտի հայտարարությունը: «Այն տարբերվում է նրանով, որ ոչ միայն ռազմական գործողությունները դադարեցնելու եւ բանակցություններ սկսելու կոչ է պարունակում, այլ նաեւ հստակորեն մատնանշում է երրորդ երկրների մասնակցության անընդունելիությունը: Մենք դա Թուրքիային ուղղված կոչ ենք համարում, այն պետք է զսպող դեր խաղա: Եղել է Թրամփի պատասխանը լրագրողին, եւ նա եւս ասել է իրավիճակը կարգավորելու ջանքերի մասին: Նմանատիպ հայտարարություն է արել նաեւ Բայդենը: Ամերիկացի բոլոր հայտնի գործիչները խաղաղության կողմնակից են»,- ասել է Մայիլյանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Նոյեմբերի 9-ի հայտարարության 9-րդ կետը չի ենթադրում, որ ՌԴ ԱԴԾ ուժերը պետք է տեղում լինեն. Փաշինյան
Այսօր նոյեմբերի 9-ի հայտարարության ոչ մի կետ չի գործում...
Ադրբեջանում հայ գերիների վերադարձի մասով ի՞նչ աշխատանք է կատարում դատախազությունը. Վարդապետյանի պարզաբանումը
Գլխավոր դատախազը նախ հիշեցրեց, որ երկու անգամ ՌԴ գլխավոր դատախազի աջակցությամբ և միջնորդությամբ հանդիպում է ունեցել Ադրբեջանի գլխավոր…
Պատերազմում պարտության պատճառներից մեկն այն է, որ այդ օրերին պաշտոնյաների կանայք առևտուր են կատարել քաղաքներում․դատախազ
Հայաստանի դեմ ագրեսիայի մասով երկու վարույթ ունենք՝ 44-օրյա պատերազմի հետ…
Քյոխը առաջին անգամ փակագծեր է բացում 44-օրյա պատերազմի ընթացքի մասին
44-օրյա պատերազմի ժամանակ, երբ հակառակորդին հաջողվել զորամասի հարեւանությամբ գտնվողն Թալիշ բնակավայրն ամբողջությամբ գրավել, վերադաս...
Անհայտ կորածների եւ գերեվարվածների 11 ընտանիքներ եւս երկու ամիս կստանան 300-հազարական դրամները
Կառավարությունն իր այսօրվա՝ ապրիլի 25-ի նիստում փոփոխություն կատարեց իր..
44-օրյա պատերազմում վիրավորում ստացած Մանվել Հակոբյանի՝ Սալոնիկում բուժման համար հատկացվեց լրացուցիչ 5 մլն դրամ
Կառավարությունը ՊՆ-ին հատկացրեց 5 մլն դրամ 44-օրյա պատերազմում վիրավորում…
Ամենաշատ