ԱՄՆ Կալիֆոռնիա նահանգում նոր օրենք է հաստատվել, որը նախաձեռնվել էր ավիաաղետի հանգամանքներից ելնելով, որի ժամանակ զոհվել էր լեգենդար բասկետբոլիստ Քոբի Բրայանթը։
Նոր որոշումը, որը ուժի մեջ է մտնելու 2021 թվականի հունվարի 1-ից, նախատեսում է, որ այսուհետեւ հանցագործության կամ վթարի վայրում կատարված մահացած մարդկանց չթույլատրված յուրաքանչյուր լուսանկար համարվելու է իրավախախտում։ Նորմատիվի խախտումը պատժվելու է մինչեւ հազար դոլար տուգանքով։ Սա վերաբերում է բոլոր լուսանկարներին, բացի իրավապահներին անհրաժեշտ պաշտոնական լուսանկարներից։
Բրայանթի կյանքը խլած ողբերգությունը տեղի էր ունեցել 2020 թվականի հունվարի 26-ին։ Մարզիկից բացի, զոհվել էին նրա 13-ամյա դուստր Ջիաննան եւ եւս յոթ ուղեւոր։