ՀՅԴ երիտասարդական միությունը Երեւանում Արամ Մանուկյանի արձանի մոտից երթ է կազմակերպել դեպի ՄԱԿ-ի գրասենյակ: Նրանք ՄԱԿ-ից, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներից, նաեւ այլ միջազգային կազմակերպություններչից պահանջում են հստակ գանահատական տալ Ադրբեջանի սանձազերծած հերթական ագրեսիային, ինչպես նաեւ Թուրքիայի ներգրավվածությությանը այդ ագրեսիային:
Նրանք նշեցին, որ միջազգային հանրությունը երկակի ստանդարտներ է կիրառում. «Ակնկալում ենք հստակ գնահատականներ, ագրեսորին պատժելուն ուղղված գործողություններ՝ հատկապես, որ ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդն այսօր հատուկ նիստ է հրավիրել եւ հույս ունենք, որ ընդունվելիք բանաձեւը կլինի անաչառ»,-ասաց ակցիայի մասնակիցներից մեկը:
Երիտասարդները վանկարկում էին. «Ադրբեջան ագրեսոր»: