News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 09
Տեսնել լրահոսը

Լեռնային Ղարաբաղում սրումը Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության շրջանակներում խորը վերլուծության եւ քննարկման թեմա է, հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստին»:

«Իհարկե, ներկա իրավիճակը, շփման գծում ռազմական գործողությունները կազմակերպության ընդերքում խորը վերլուծության եւ, իհարկե, կազմակերպությունում հնարավոր քննարկման թեմաներ են: Մնացածը ես ձեռնպահ կմնամ որեւէ մեկնաբանություն տալուց՝ բացառապես ելնելով նրանից, որ սա չափազանց զգայուն հարց է, որտեղ բոլորը պետք է բացարձակապես զգույշ լինեն»,- լրագրողներին ասել է Պեսկովը:

Ըստ նրա՝ ռուսական կողմը տարբեր մակարդակներով մշտական կապի մեջ է Երեւանի, Բաքվի եւ Անկարայի հետ:

«Մենք հավաքում ենք բոլոր տեղեկությունները այն մասին, թե ինչ է կատարվում շփման գծում: Մենք ուշադիր հետեւում ենք բոլոր նոր լուրերին, վերլուծում ենք իրավիճակը եւ օգտագործում ենք այս տեղեկությունները՝ մեր ապագա դիրքորոշումը ձեւավորելու, ԵԱՀԿ խմբի մեր գործընկերների հետ միասին հետագա քայլերը որոշելու համար»,- լրագրողներին ասել է Պեսկովը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ