News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն երեքշաբթի հայտարարել է, որ պատրաստ է բանակցել պաղեստինցիների հետ` ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի խաղաղության ծրագրի հիման վրա, փոխանցում է ՏԱՍՍ-ը:

«Ես պատրաստ կլինեի բանակցել պաղեստինցիների հետ` մեր հակամարտությունը վերջնականապես դադարեցնելու Թրամփի ծրագրի հիման վրա»,- հայտարարել է Նեթանյահուն ՄԱԿ-ի ԳԱ 75-րդ նստաշրջանի համաքաղաքական դեբատների ընթացքում:

«Երկու արաբական պետություններ (ԱՄԷ և Բահրեյն) որոշել են հաշտություն կնքել Իսրայելի հետ, եւ նրանց հետեւում են շատ այլ երկրներ: Խաղաղության ընդլայնվող շրջանակն Իսրայելի եւ պաղեստինցիների միջեւ համաձայնագիրը պակաս հավանական չի դարձնի, այն կարագացնի իսրայելցիների եւ պաղեստինցիների միջեւ խաղաղության կնքումը, պաղեստինցի առաջնորդները կհասկանան, որ այլեւս խաղաղության եւ առաջընթացի վետոյի իրավունք չեն ունենա մեր տարածաշրջանում, եւ հուսով եմ, որ նրանք արդյունքում կհաշտվեն հրեական պետության հետ: Երբ դա տեղի ունենա, Իսրայելը պատրաստ կլինի (բանակցություններին`  Թրամփի խաղաղության ծրագրի հիման վրա)»,- հավելել է Իսրայելի վարչապետը:

Սեպտեմբերի 15-ին Վաշինգտոնում Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն, Արաբական Միացյալ Էմիրությունների եւ Բահրեյնի արտաքին գործերի նախարարներ շեյխ Աբդուլլահ բին Զաիդ ալ Նահայանը եւ Աբդել Լատիֆ ալ-Զայանին համաձայնագրեր են ստորագրել հարաբերությունների կարգավորման վերաբերյալ: Արարողությանը ներկա Թրամփը փաստաթղթերը որպես «տարածաշրջանում համապարփակ խաղաղության հիմք» է բնութագրել: Խաղաղ բանակցությունների վերջին իննամսյա փուլը 2014-ի ապրիլին ավարտվեց ձախողմամբ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ