News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

Amazon-ը ներկայացրել է Amazon One սարքը` ափի ընթերցման տեխնոլոգիայով: Ընկերությունն անհպում վճարման եւ նույնականացման այս նոր միջոցը արագ եւ հարմարավետ է անվանել, գրում է Forbes-ը:

Ափի սկանավորման համար մարդը պետք է մոտեցնի այն սարքին եւ պահի 1-2 վայրկյան: Մարդիկ չունեն երկու նույնանման ափ, այնպես որ ընկերության տեխնոլոգիաները կարդում են յուրաքանչյուրի անհատական առանձնահատկությունները եւ դրանց միջոցով նույնականացնում են մարդուն: Այս մեթոդը կարող է օգտագործվել այդ թվում նաեւ անցակետերում, օրինակ` մարզադաշտերի կամ գրասենյակների, որոնց մուտքը թույլատրվում է տոմսերով կամ անցաթղթերով մարդկանց, նշում է Amazon-ը:

Սեպտեմբերի 29-ից սարքերը կհայտնվեն Սիեթլում գտնվող Amazon-ի ֆիրմային երկու խանութների մուտքի մոտ (որտեղ գտնվում է ընկերության կենտրոնակայանը): Գրանցումը կտեւի մեկ րոպեից պակաս. Հարկավոր է բանկային քարտը մտցնեք սարքի մեջ, բարձրացնել ափը, եւ համակարգիչն ափի պատկերը կկապի որոշակի հաշվի հետ: Amazon-ի էջ չի պահանջվում: Կարելի է ավելացնել թե՛ մի, թե՛ մյուս ափը: Դրանից հետո խանութ մուտք գործելու համար Amazon ծրագիր կամ աշխատակցի օգնություն անհրաժեշտ չէ. հնարավոր կլինի անցնել` բարձրացնելով ձեռքի ափը: Ափի պատկերները սարքում չեն պահվում. Amazon-ը խոստանում է, որ դրանք ապահով կերպով կպահվեն ընկերության ամպային սերվիսներում: Ցանկության դեպքում ափի մասին տվյալները հնարավոր է ջնջել: Amazon-ը նախատեսում է տեխնոլոգիան փոխանցել նաեւ այլ ընկերությունների:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ