News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

Ժամանակն է, որ ԱՄՆ-ն դադարեցնի հայերի դեմ Ադրբեջանի բռնության ֆինանսավորումը։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի անդամ Ջուդի Չուն։

«Լեռնային Ղարաբաղի ժողովրդի վրա Ադրբեջանի հարձակումը Ադրբեջանի անառարկելի ագրեսիայի միայն վերջին դեպքն է։

Բայց ԱՄՆ-ն կարող է ավելին անել, քան տեղի ունեցողին կողքից պարզապես հետեւելը։ Մենք պետք է մեր դերակատարումն ունենանք այս հակամարտության դադարեցման գործում։

ԱՄՆ-ն պետք է դադարեցնի Ադրբեջանին անվտանգության ոլորտում օգնության ցուցաբերումը՝ մինչեւ վերջինը չհամաձայնվի կրակի դադարեցմանը եւ այն պահպանելու պարտավորություն չստանձնի։

Ներկայիս նախագահի օրոք Ադրբեջանին ԱՄՆ օգնությունը 2016-2017 թվականների գրեթե 3 միլիոն դոլարից մեծացել է մինչեւ 2018-19 թվականներին գրեթե 100 միլիոն դոլար։ Ֆինանսավորման այս ահռելի ծավալը Ադրբեջանին թույլ է տվել ազատել մյուս ռեսուրսները Լեռնային Ղարաբաղի եւ Հայաստանի վրա հարձակվելու համար, ինչպես այս ամռանը բազմիցս տեսել ենք։

Ահա թե ինչու ի լրացումն Ադրբեջանին անվտանգության ոլորտում օգնության ցուցաբերումը դադարեցնելու կոչին՝ ես նաեւ աջակցեցի 2020 ֆինանսական տարում Ներկայացուցիչների պալատի ընդունած Ազգային պաշտպանության մասին օրենքում (NDAA) փոփոխությունը, որն ապահովելու էր Ռոյս-Էնգելի խաղաղ առաջարկների կատարումը։ Սակայն մեծ հիասթափություն ապրեցի, երբ Սենատն այդ փոփոխությունը հանեց, եւ մենք հիմա տեսնում ենք հետեւանքները։

Թուրքիայի օգնությամբ Ադրբեջանը կարող է ինչպես հարձակվել Լեռնային Ղարաբաղի ժողովրդի վրա, այնպես էլ հերքել իր պատասխանատվությունը։ Այս ագրեսիան չի կարող շարունակվել։ Ռոյս-Էնգելի առաջարկները կարող են կյանքեր փրկել եւ ավելին՝ կարող են Ադրբեջանին խանգարել հերքելու իր պատասխանատվությունը այս հակամարտությունում։

Ահա թե ինչու ԱՄՆ-ն պետք է  անհապաղ ճնշում գործադրի Ադրբեջանի վրա։ Պետք է միջամտի Պետքարտուղարությունը, որ կյանքեր փրկրի՝ Ադրբեջանին կոչ անելով դադարեցնել բոլոր հարձակողական ուժերի կիրառումը, ինչպես նաեւ պետք է Թուրքիային զգուշացնի Ադրբեջանի ագրեսիային օժանդակելու համար զենք կամ զինյալներ չուղարկել»,- նշված է հայտարարության մեջ։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ