News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 10
Տեսնել լրահոսը

ԽՍՀՄ նախկին նախագահ Միխայիլ Գորբաչովը խորհրդածել է աշխարհի ճակատագրի մասին Խորհրդային Միության պահպանման դեպքում։ Նա այդ մասին կարծիք է հայտնել բրիտանական The Times պարբերականի հետ հարցազրույցում։

«Ինչպիսին կլիներ աշխարհը, եթե Միությունը պահպանվեր․ պատմությանը հայտնի չէ ստորադասական եղանակը։ Բայց կարծում եմ, որ աշխարհն ավելի լավը կլիներ»,- ասել է խորհրդային նախկին առաջնորդը։

Նրա խոսքով՝ Միության փլուզումը վերակառուցման «վերջնարդյունքը» չէր։ «Ոչ մի դեպքում։ Եվ մենք, բնականաբար, դա չէինք ցանկանում»,- պարզաբանել է Գորբաչովը եւ հավելել, որ սխալներ են թույլ տրվել։

«Անհրաժեշտ էր ավելի վաղ դիմել կուսակցության բարեփոխմանը, ԽՍՀՄ-ի ապակենտրոնացմանը, ավելի համարձակ բարեփոխել տնտեսությունը»,- ասել է նա։ Ընդ որում՝ այդ քաղաքականության իրական արդյունքների թվում նա նշում է սառը պատերազմի դադարեցումը, միջուկային զինաթափման մասին համաձայնագրերը, երկրից ազատ ելքը, այլընտրանքային ընտրությունները, բազմակուսակցականությունը։

Նա նաեւ հայտարարել է, որ փոփոխությունների գործընթացը հասցրել է այն սահմանագծին, երբ այն այլեւս անհնար էր հետ շրջել։ Նրա կարծիքով՝ հենց այդ պատճառով տապալվեց 1991 թվականի օգոստոսի պուտչը։ Գորբաչովն ասել է, որ դրա պատճառած վնասը վիթխարի էր․ «Հարված հասցվեց նախագահին եւ Միությանը։ Այնուհետեւ արմատականներն ու անջատողականները ոչնչացրին Միությունը՝ չմտածելով հետեւանքների մասին»։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ