News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 01
Տեսնել լրահոսը

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը եւ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը նախորդ օրը կայացած հեռախոսազրույցի ընթացքում չեն քննարկել Ռուսաստանի Դաշնության հնարավոր ռազմական միջամտությունը ղարաբաղյան հակամարտությանը: Այս մասին Փաշինյանը հայտարարել է ռուս լրագրողներին տված հարցազրույցում:

«Մենք Ռուսաստանի Դաշնության նախագահի հետ չենք քննարկել Ռուսաստանի հնարավոր ռազմական միջամտությունը ղարաբաղյան հակամարտությանը: Մենք նաեւ դեռ կարիք չունենք օգտագործել 102-րդ ռուսական բազայի ներուժը, սակայն նման անհրաժեշտության դեպքում կան բոլոր իրավական հիմքերը»,- նշել է նա, փոխանցում է ՏԱՍՍ-ը:

Հայաստանը ցանկանում է որակապես նոր հարաբերություններ կառուցել Ռուսաստանի հետ, նշել է նա: «Հայաստանի եւ Ռուսաստանի Դաշնության հարաբերություններում ոչինչ տեղի չի ունեցել, եւ չկան նրբերանգներ, որոնք նախկինում չեն եղել: Ռուսաստանի հետ հարաբերություններում մեր նպատակը նոր մակարդակի եւ որակի հարաբերությունների կառուցումն է»,- ասել է Փաշինյանը:

Նրա խոսքով` Երեւանը միշտ պատրաստ է եղել ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորմանը, բայց հարցը չի լուծի ազգային անվտանգության հաշվին: «Հայաստանը միշտ պատրաստ է եղել ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորմանը, բայց դա չի նշանակում, որ (այն) պատրաստ է հարցը լուծել ի վնաս ազգային անվտանգության եւ ի վնաս Ղարաբաղի անվտանգության»,- ասել է Փաշինյանը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Անհայտ կորածների եւ գերեվարվածների 11 ընտանիքներ եւս երկու ամիս կստանան 300-հազարական դրամները
Կառավարությունն իր այսօրվա՝ ապրիլի 25-ի նիստում փոփոխություն կատարեց իր..
44-օրյա պատերազմում վիրավորում ստացած Մանվել Հակոբյանի՝ Սալոնիկում բուժման համար հատկացվեց լրացուցիչ 5 մլն դրամ
Կառավարությունը ՊՆ-ին հատկացրեց 5 մլն դրամ 44-օրյա պատերազմում վիրավորում…
Ղարաբաղյան 2-րդ պատերազմում հայ զինվորներին իսրայելական զենքով էին սպանում. Իրանի դեսպան
Այստեղ գիտեն, որ Սիոնիստական ​​ռեժիմը Հարավային Կովկասում անկայունության հիմնական գործոններից մեկն է...
«Հայ, մեռնելու ես» բառերը նորմա՞լ են դատարանի համար»․ պրոֆեսոր Մերֆիի փաստերը՝ Ադրբեջանի ռասիստական քայլերի մասին
Հետաքրքիր է, թե Ադրբեջանն ինչպես կարող է այդ դիրքորոշումը որդեգրել, թե ատելության խոսքի մասին մեր պնդումները կարող են տեղավորվել կոնվենցիայի շրջանակի մեջ, բայց նույն ատելության խոսքը եթե օգտագործվում է․․․
Ճշմարտության և արդարության կենտրոնը հրապարակել է Ադրբեջանի հակահայկական հռետորաբանության վերաբերյալ կատալոգ
Կատալոգը լույս է սփռում Ադրբեջանի շարունակական հակահայկական …
Ադրբեջանի նպատակը էթնիկ հայերին իրենց հայրենիքից հեռացնելն էր․ Պիեռ Դարժանի ելույթը Հաագայի դատարանում
Հարցը, սակայն հետեւյալն է․ իրո՞ք դիրքորոշումը փոխվել է, քանի որ դժար է իմանալ՝ ստույգ ի՞նչն է փոխվել այդ դիրքորոշման մեջ․․․
Ամենաշատ