News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 30
Տեսնել լրահոսը

Ադրբեջանի երկրորդ առարկությամբ փորձ է արվում քննարկումից դուրս թողնել Հայաստանի որոշ պնդումներ՝ կոնվենցիայի խախտումների վերաբերյալ։ Այս մասին այսօր՝ ապրիլի 16-ին, ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանում այսօր՝ ապրիլի 16-ին, «Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի» գործով բանավոր լսումներին հայտարարեց պրոֆեսոր Պիեռ Դարժանը։

«Մասնավորապես՝ էնթիկ հայերի կամայական ազատազրկման վերաբերյալ պահանջները, էթնիկ հայերի հարկադիր անհետացումների վերաբերյալ Հայաստանի պնդումները, եւ վերջինը՝ Հայաստանի պահանջները էթնիկ հայերի նկատմամբ կատարված բռնության տարբեր գործողությունների վերաբերյալ։ Ադրբեջանի դիրքորոշումն այս մասով առերեւույթ փոխվել է վարույթի ընթացքում։ Հարցը, սակայն հետեւյալն է․ իրո՞ք դիրքորոշումը փոխվել է, քանի որ դժար է իմանալ՝ ստույգ ի՞նչն է փոխվել այդ դիրքորոշման մեջ․ առաջին հերթին՝ Ադրբեջանը պնդում էր, թե ֆիզիկական բռնության գործողությունները ըդդեմ էթնիկ հայերի, անկախ նրանից զինվորականներ էին, թե քաղաքացիական անձինք, կոնվենցիայի նյութական շրջանակի մեջ պետք է չներառել, հատկապես երբ այդ գործողությունները կատարվել են իր զինված ուժերի կողմից։ Ապրիլի 5-ին հայտարարեց, որ ինքն այլեւս չի առարկում դատարանի իրավազորության հարցին այն պահանջների մասով, որոնք վերաբերում էին զինված հակամարտության ընթացքում էթնիկ հայ քաղաքացիական անձանց նկատմամբ վատ վերաբերմունքին, կամ միեւնույն ժամանակ պահպանում էր իր առարկությունը այն մասով, որ կոնվենցիայի ներքո Հայաստանի մյուս պահանջները վերաբերել են զինված հակամարտության ակտիվ գործողությունների փուլում քաղաքացիական անձանց նկատմամբ վատ վերաբերմունքի ենթադրյալ դրեւորումներին, եւ, որ դրանց կապակցությամբ Հայաստանը ապացույցներ իբրեւ չի ներկայացրել, որպեսզի հիմնավորի, որ դրանց հիմքում էթնիկ կամ ազգային խոշտանգումն է։ Ադրբեջանը պահպանել է իր այն առարկությունը, թե ՀՀ զինված ուժերի կողմից իբրեւ վատ վերաբերմունքի մասին պահանջները վերաբերել են զինված հակամարտության փուլին»,- նշեց պրոֆեսորը։

Պիեռ Դարժանի խոսքով՝ Ադրբեջանի կողմից ներկայացված առարկություններն աղոտ էին․ «Ադրբեջանի եւ էթնիկ հայերի միջեւ կոնֆլիկտը, երբ նրանք ապրում էին Լեռնային Ղարաբաղում, ուներ հստակ էթնիկ ծագում եւ ձեւաչափ։ Ադրբեջանի ներկայացուցիչը երեկ ընդունեց, որ դատարանին ներկայացված կոնֆլիկտը «էթնիկ կոնֆլիկտ է», ուստի այս համակարտությունը շարքային միջպետական կռիվ չէ ի հակադրություն Ադրբեջանի՝ հակասական եւ կոնտեքստից կտրված մեկնաբանությունների, պնդելով, թե այս կոնլֆիկտի շրջանակում կան  առանձնակի դաժան բռնության դրսեւորումներ, որոնք իբրեւ որեւէ կապ չունեն տուժողների էթնիկ ծագման հետ։ Այս հակամարտությունը էթնիկ հակամարտություն է, քանի որ 3 տասնամյակ շարունակ տարածքային ամբողջականության հողի ներքո Ադրբեջանը հրաժարվեց ընդունել ԼՂ-ի իրենց պատմական նախնիների հողում ապրող էթնիկ հայերի ինքնորոշումը եւ դաժանաբար վերջ դրեց այդ իրավիճակին։ Ադրբեջանի նախագահը դա անվանել է ազատագրման կամ հայրենական պատերազմ եւ այդ գործողությունները պարունակել են խնտրական բազմաթիվ խախտումներ էթնիկ հայերի նկատմամբ, այդ թվում՝ մարտական գործողությունների շրջանակում։ Պատերազմի հետեւանքով ամբողջովին էթնիկ զտման ենթարկվեց Լեռնային Ղարաբաղը՝ արհամարհելով դատարանի որոշումները։  Ադրբեջանի նպատակը էթնիկ հայերին իրենց հայրենիքից հեռացնելն էր»։

Անդրադառնալով խնդրո առարկային՝ կոնվենցիայի կիրառելիության մասով պրոֆեսորը նշեց․ «Անձինք թիրախավորվել են հայազգի լինելու համար, եւ ոչ թե կոնվենցիայով նախատեսված այլ հիմքերով։ Ադրբեջանի կողմից խտրականության ապացույցներ տեսնելուց հրաժարվելն է անխուսափելի դարձնում նախադատավարական բանակցությունները կողմերի միջեւ»։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Անհայտ կորածների եւ գերեվարվածների 11 ընտանիքներ եւս երկու ամիս կստանան 300-հազարական դրամները
Կառավարությունն իր այսօրվա՝ ապրիլի 25-ի նիստում փոփոխություն կատարեց իր..
44-օրյա պատերազմում վիրավորում ստացած Մանվել Հակոբյանի՝ Սալոնիկում բուժման համար հատկացվեց լրացուցիչ 5 մլն դրամ
Կառավարությունը ՊՆ-ին հատկացրեց 5 մլն դրամ 44-օրյա պատերազմում վիրավորում…
Ղարաբաղյան 2-րդ պատերազմում հայ զինվորներին իսրայելական զենքով էին սպանում. Իրանի դեսպան
Այստեղ գիտեն, որ Սիոնիստական ​​ռեժիմը Հարավային Կովկասում անկայունության հիմնական գործոններից մեկն է...
«Հայ, մեռնելու ես» բառերը նորմա՞լ են դատարանի համար»․ պրոֆեսոր Մերֆիի փաստերը՝ Ադրբեջանի ռասիստական քայլերի մասին
Հետաքրքիր է, թե Ադրբեջանն ինչպես կարող է այդ դիրքորոշումը որդեգրել, թե ատելության խոսքի մասին մեր պնդումները կարող են տեղավորվել կոնվենցիայի շրջանակի մեջ, բայց նույն ատելության խոսքը եթե օգտագործվում է․․․
Ճշմարտության և արդարության կենտրոնը հրապարակել է Ադրբեջանի հակահայկական հռետորաբանության վերաբերյալ կատալոգ
Կատալոգը լույս է սփռում Ադրբեջանի շարունակական հակահայկական …
Ադրբեջանի պնդումների ճնշող մեծամասնությունը բացարձակ դուրս է դատարանի իրավազորության շրջանակից. Եղիշե Կիրակոսյան
Ադրբեջանի պնդումների ճնշող մեծամասնությունը բացարձակ դուրս է դատարանի իրավազորության շրջանակից…
Ամենաշատ