News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 10
Տեսնել լրահոսը

«Մենք նախազգուշացրել էինք միջազգային հանրությանը, որ Բաքվի բռնապետությունը նոր սադրանք է պատրաստում Հայաստանի եւ Արցախի (Լեռնային Ղարաբաղի ինքնահռչակ հանրապետություն) դեմ» եւ «համապատասխան արձագանքի բացակայության պարագայում այս հարձակումն անակնկալ չէր: Այս ագրեսիան նախապես ծրագրված է եղել, եւ ադրբեջանական կողմի` «հակահարվածի» մասին ցանկացած հղում միանգամայն կեղծ է»: Այս մասին Adnkronos-ին տված հարցազրույցում նշել է Հռոմում Հայաստանի դեսպան Ծովինար Համբարձումյանը:

Ըստ դեսպանի՝ «Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի դեմ սանձազերծված հարձակմանը տարիներ շարունակ նախորդել են ռազմատենչ հռետորաբանությունը եւ ադրբեջանական ղեկավարության կողմից ատելություն սերմանող ելույթները, որոնցից վերջինը` արված նախագահ Իլհամ Ալիեւի կողմից ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նստաշրջանի ժամանակ, լի էր ատելությամբ եւ պարունակում էր հայ ժողովրդի դեմ հստակ ցեղասպան մտադրություններ»:

Համբարձումյանբ ընդգծում է, որ Ղարաբաղի հայերի դեմ ագրեսիային նախորդել են Ադրբեջանի եւ Թուրքիայի լայնամասշտաբ զորավարժությունները, որոնցում ներգրավված են եղել հազարավոր զինվորականներ, հարյուրավոր ռազմատեխնիկա, հրետանի եւ ռազմական օդուժ, ներառյալ՝ ԱԹՍ-ներ: Մտահոգիչ էր այն փաստը, որ զորավարժություններից հետո թուրք զինվորականներն ու ռազմական տեխնիկան մնացին տեղակայված Ադրբեջանում:

«Ադրբեջանը երբեք չի թաքցրել Լեռնային Ղարաբաղի հակամարտությունն ուժի միջոցով լուծելու եւ շփման գծում ու հայ-ադրբեջանական պետական սահմանին լարվածության բարձր աստիճանի պահպանման իր ռազմավարական նպատակը»: Համբարձումյանի համար այն փաստը, որ Ադրբեջանը չի հետեւել համավարակի բռնկումից հետո համընդհանուր զինադադարի հաստատման մասին ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարի կոչին, վկայում է պատերազմին պատրաստվելու նրա վճռական մտադրության մասին: «Իրոք,- շարունակում է դեսպանը,- վերջին տարիներին Ադրբեջանի կառավարությունը միլիոնավոր դոլլարներ է ծախսել սպառազինություն ձեռք բերելու համար, այն պարագայում, երբ այդ գումարը կարող էր ուղղվել իր ժողովրդի բարեկեցությանը, եւ այժմ եկել է այդ ծախսերն արդարացնելու ժամանակը»:

Դեսպանը նշում է, որ «Տարբեր առիթներով Ադրբեջանի նախագահը (Իլհամ Ալիեւը) հրապարակայնորեն դատապարտել է ԵԱՀԿ Մինսկի խմբի (որը ներառում է Ռուսաստանը, Ֆրանսիան եւ ԱՄՆ-ն) ջանքերը՝ ուղղված Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորմանը՝ այդպիսով բացահայտորեն գնալով պատերազմի»:

«Կոչ ենք անում միջազգային հանրությանը խստորեն դատապարտել Ադրբեջանի ագրեսիան եւ վերահաստատել, որ հակամարտությունը չունի ռազմական լուծում: Մեր տարածաշրջանում շահագրգիռ կողմերից ակնկալում ենք ավելի վճռական դիրքորոշում՝ հորդորելու Ադրբեջանին վերադառնալ բանակցությունների սեղանի շուրջ եւ քայլեր ձեռնարկել Հարավային Կովկասում խաղաղության եւ անվտանգության վերականգման եւ պահպանմանն համար՝ կանխելու անսպասելի հետեւանքները»,- ընդգծեց դեսպանը, հավելելով, որ Լեռնային Ղարաբաղի ժողովուրդն իր պատմական հողի վրա խաղաղ կյանքի եւ սեփական ճակատագիրը կերտելու իրավունք ունի:

«Հայաստանը գնահատում է իտալական իշխանությունների եւ մեր միջազգային գործընկերների հավասարակշռված դիրքորոշումը, որոնք արտահայտել են իրենց աջակցությունը եւ կոչ են արել դադարեցնել ռազմական գործողությունները: Իտալիայի կառավարությունը քաջատեղյակ է, որ մեր տարածաշրջանում իրավիճակը շատ զգայուն է, եւ հույս ունենք, որ Իտալիան իր հայտարարություններում եւ գործողություններում կշարունակի աջակցել Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորմանը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում (որի կազմում են Ռուսաստանը, Ֆրանսիան եւ ԱՄՆ-ն)»,- ավելացնում է դեսպանը:

«Հավաստի տեղեկություններ կան, որոնց համաձայն Լեռնային Ղարաբաղի ժողովրդի դեմ օգտագործվել են նաեւ օտարերկրյա վարձկաններ ժամանած Սիրիայի այն հատվածներից, որոնք վերահսկվում են թուրքական զինված ուժերի կողմից»,- ասում է Ծովինար Համբարձումյանը Adnkronos-ին՝ մեղադրելով Թուրքիային Կովկասի տարածաշրջանի համար հակամարտությունում Ադրբեջանին ուղղակիորեն սատարելու մեջ: «Ներկայիս հարձակման ժամանակ,- հաստատում է դեսպանը,- ոչ միայն թուրքական արտադրության ԱԹՍ-ներ են գործի դրվել, այլեւ շփման գծի մոտակայքում նկատվել են նաեւ թուրքական F16 կործանիչներ»:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Նոյեմբերի 9-ի հայտարարության 9-րդ կետը չի ենթադրում, որ ՌԴ ԱԴԾ ուժերը պետք է տեղում լինեն. Փաշինյան
Այսօր նոյեմբերի 9-ի հայտարարության ոչ մի կետ չի գործում...
Ադրբեջանում հայ գերիների վերադարձի մասով ի՞նչ աշխատանք է կատարում դատախազությունը. Վարդապետյանի պարզաբանումը
Գլխավոր դատախազը նախ հիշեցրեց, որ երկու անգամ ՌԴ գլխավոր դատախազի աջակցությամբ և միջնորդությամբ հանդիպում է ունեցել Ադրբեջանի գլխավոր…
Պատերազմում պարտության պատճառներից մեկն այն է, որ այդ օրերին պաշտոնյաների կանայք առևտուր են կատարել քաղաքներում․դատախազ
Հայաստանի դեմ ագրեսիայի մասով երկու վարույթ ունենք՝ 44-օրյա պատերազմի հետ…
Քյոխը առաջին անգամ փակագծեր է բացում 44-օրյա պատերազմի ընթացքի մասին
44-օրյա պատերազմի ժամանակ, երբ հակառակորդին հաջողվել զորամասի հարեւանությամբ գտնվողն Թալիշ բնակավայրն ամբողջությամբ գրավել, վերադաս...
Անհայտ կորածների եւ գերեվարվածների 11 ընտանիքներ եւս երկու ամիս կստանան 300-հազարական դրամները
Կառավարությունն իր այսօրվա՝ ապրիլի 25-ի նիստում փոփոխություն կատարեց իր..
44-օրյա պատերազմում վիրավորում ստացած Մանվել Հակոբյանի՝ Սալոնիկում բուժման համար հատկացվեց լրացուցիչ 5 մլն դրամ
Կառավարությունը ՊՆ-ին հատկացրեց 5 մլն դրամ 44-օրյա պատերազմում վիրավորում…
Ամենաշատ