News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 08
Տեսնել լրահոսը

Բրյուսելում՝ ՆԱՏՕ-ի գրասնյակում, հոկտեմբերին 1-ին Հունաստանի եւ Թուրքիայի ռազմական ներկայացուցիչների միջեւ կայացած տեխնիկական հանդիպումից հետո ստեղծվել է կոնֆլիկտները կարգավորելու երկկողմանի ռազմական մեխանիզմ: Այն նախատեսված է Արեւելյան Միջերկրական ծովում միջադեպերի ու վթարների վտանգը նվազեցնելու համար: Այն ներառում է Հունաստանի եւ Թուրքիայի միջեւ թեժ գծի ստեղծում ծովում եւ օդում կոնֆլիկտները լուծելու գործընթացը հեշտացնելու համար, ասվում է Միութան հայտարարության մեջ:

Կոնֆլիկտը լուծելու համար սեպտեմբերի սկզբին մեկնարկած ռազմատեխնիկական բանակցությունները նախաձեռնել էր ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլթենբերգը Հունաստանի եւ Թուրքիայի հետ բարձր մարարդակում շփումներից հետո:

«Ես ողջունում եմ կոնֆլիկտները կարգավորելու ռազմական մեխանիզմի ստեղծումը, որը ձեռք է բերվել Հունաստանի եւ Թուրքիայի կառուցողական փոխգործակցության շնորհիվ: Այդ անվտանգության մեխանիզմը կարող է օգնել ստեղծել տարածություն հիմնական վեճի լուծմանն ուղղված դիվանագիտական ջանքերի համար, եւ մենք պատրաստ ենք այն զարգացնել նաեւ հետագայում: Ես սերտ շփում կպահպանեմ երկու դաշնակիցների հետ»,-ասել է Ստոլթենբերգը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ՆԱՏՕ գլխավոր քարտուղարը պահանջել է հինգ տարում 100 մլրդ դոլար հավաքել Ուկրաինայի օգնության համար
Յենս Սթոլտենբերգն առաջարկել է...
Պետդեպարտամենտում հայտնել են, որ Վրաստանը վտանգում է ԵՄ-ին եւ ՆԱՏՕ-ին անդամակցության հեռանկարները
Վրաստանը վտանգում է անդամակցության հեռանկարները...
Ադրբեջանի ռազմածովային ուժերում տեղի է ունեցել հանդիպում ՆԱՏՕ-ի ներկայացուցիչների հետ
Նախատեսվում է, որ դասընթացին կմասնակցի...
ՆԱՏՕ-ի կենտրոնակայանում քննարկվել են Հայաստան-ՆԱՏՕ ռազմական համագործակցության ընթացիկ ծրագրերը
Հանդիպման ընթացքում քննարկվել են ծրագրի շրջանակներում ՀՀ ռազմակրթական հաստատություններին և վարժական կենտրոններին տրամադրված աջակցության…
ՆԱՏՕ-ն ամբողջ կոալիցիայով հանդերձ պատրաստվում է պատերազմի. WSJ
Ընդ որում, դեռ վերջերս ՆԱՏՕ-ի երկրների ռազմական պաշտոնյաներից ոմանք պնդում էին, թե «Մոսկվան կարող է բավականին ուժեղ...
Լեհաստանը ՆԱՏՕ-ի միջուկային ծրագրին մասնակցելու հայտ է ներկայացրել
Ծրագիրը նախատեսում է ամերիկյան լիակատար վերահսկողություն միջուկային զենքի կիրառման նկատմամբ, որը կարող է տեղակայվել Լեհաստանում...
Ամենաշատ